22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը

Հայաստանում և Հայաստանի շուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց  դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։ Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։

Հաջորդ իշխանությունը պայմանականորեն ասած կարող է գալ չորս չվերթով.

  1. Մոսկվա-Երևան
  2. Բրյուսել-Երևան
  3. Ստամբուլ Երևան
  4. Ներքին չվերթ

Հաջորդ իշխանությունը՝ Մոսկվայից 

Երևանի կուլիսներում  մի լեգենդ է շրջանառում, թե Նիկոլը  հե՜նց բոլոր անհրաժեշտ  թղթերը  ստորագրի,  ռուսները  նրան ցտեսություն  են ասելու, և իրենց  գծագրվածով  Հայաստանում  նոր իշխանություն  են ձևավորելու։  Իլֆի և Պետրովի  հանրահայտ  գործում  սրա լավագույն  ձևակերպումը տրված է. «почем опиум для народа?»։

Նախ ոչ մի երկրում նման սխեմայով իշխանություն չի փոխվում։ Դա քաղաքական տրամաբանություն չէ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի հայկական օրակարգ, գոնե այս պահին։ Ռուսաստանն ինքն այսօր գտնվում է լարվածության ուժեղ ճնշումների տակ՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Արևմուտք, Թուրքիա և այլն, և դրանց հանգուցալուծման սցենարները առայժմ հստակ չեն։ Այս պայմաններում այն չի կարող ունենալ բոլոր խնդիրների վրա կենտրոնանալու  անհրաժեշտ ժամանակ և ռեսուրս։ Հենց նաև այդ պատճառով Ռուսաստանը, գոնե այս պահին, ցույց չի տալիս, որ այս կամ այն գործիքակազմով աշխատում է նոր հայկական վերնախավերի և իր համար բարենպաստ հանրային միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Իսկ առանց դրա անհասկանալի է, թե ինչպես պետք է իրագործել այս կամ այն ծրագիրը։

Կան շրջանակներ, ովքեր Մոսկվաներում նստած իրոք հավատում են այս տարբերակին ու սպասում, թե երբ կհնչի սպասված թանկագին զանգը ու նրանց կմատուցվի Հայաստանի հաջորդ իշխանություն լինելու առաջարկը։ Սա նույնպես հեքիաթների ժանրից է։

Այն, որ Մոսկվան ունի և ունենալու մեծ դերակատարում Հայաստանի հետագա զարգացումներում, կասկած չի հարուցվում և դա պայմանավորված է օբյեկտիվ իրականությամբ. Մոսկվան այսօր ապահովում է Հայաստանի, Արցախի ֆիզիկական անվտանգությունը, հայկական պետության գոյությունը։

Բայց, որպեսզի Մոսկվան Հայաստանում չտապալվի քաղաքականապես և չստանա նոր Վրաստան, այն պետք է ունենա հայկական օրակարգ, տեսլականներև դրանց շուրջ համախմբած հանրային շրջանակներ, որոնք պետական շահի գիտակցումով կհամախմբեն հասարակությանը։ Գուցե իմ տպավորությունը սուբյեկտիվ է, բայց այս պահին նման բան չկա։ Կա նաև հետադարձ կապի լուրջ խնդիր։ Ռուսներին հաջողվել է կանգնեցնել պատերազմը և փխրուն կայունացման բերել տարածաշրջանը, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանում նոր իրողություններ են, և իրենց դիրքերը նկատելիորեն սասանված են։ Ամենայն հավանականությամբ՝ Մոսկվան մշակում է իր համար տարածաշրջանային նոր տեսլական,   նոր ռազմավարություն։ Եվ ռուսները Հայաստանում ուզում են տեսնել այն ուժը, որը կկարողանա ապահովել Հայաստանի վերականգնումը, բայց և հիմնական գնահատականներում և տեսլականով կլինի համահունչ իրենց։

Հենց այդ ուժը Մոսկվան Հայաստանում չի տեսնում։ Անհատական մակարդակով Մոսկվան Հայաստանում ունի 1-2 վստահելի գործընկեր, բայց անհատական և ինստիտուցիոնալ հարթությունները տարբեր են։ Սա հայաստանյան փոփոխությունները արգելակող լուրջ խնդիր է։ Հետևաբար՝ այս ուղղությամբ հարցականները ավելի շատ են։ Ընդհանրապես, ռուսական գործոնի դերը Հայաստանի ապագայում շատ խորքային խնդիր է, և այն ունի առանձին քննարկման անհրաժեշտություն՝ պարզ իշխանության փոփոխության գաղափարից տարանջատված։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ 

Շարունակելի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ