02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության (International Democrat Union, IDU) պատվիրակությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր՝ ս.թ. փետրվարի 2-ին ՀՀԿ կենտրոնակայանում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության (International Democrat Union, IDU) պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Միջազգային Դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Քրիստիան Կատները և Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Միջազգային Դեմոկրատական միության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեյնոլդ Լապատկան:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամության հայտը տվյալ կազմակերպությանը:
Հյուրերի խնդրանքով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է կուսակցության պատմությունը, կանոնադրությունը, գործունեության սկզբունքները, հատուկ շեշտադրում է արվել կուսակցական բարեփոխումներին, որոնք մեկնարկել են ՀՀԿ վերջին համագումարից հետո:

Այդ համատեքստում ընդգծվել է կուսակցության կողմից երիտասարդների ներգրավմանն ուղղված աշխատանքները:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անվտանգային մարտահրավերները: Նախագահը մանրամասնել է ՀՀԿ դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի հետ կապված:
ՀՀԿ և Միջազգային Դեմոկրատական միության ներկայացուցիչները, հանդիսանալով պահպանողական գաղափարախոսությամբ առաջնորդվող կառույցների անդամներ, անդրադարձ են կատարել պահպանողական գաղափարախոսության արդի վիճակին, վերջինիս առանձնահատկություններին և դրսևորումներին տարբեր երկրներում:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրափելը:

Միջազգային Դեմոկրատական միությունը (IDU) միջազգային քաղաքական պահպանողական կազմակերպություն է, որը իր կառույցի ներքո միավորում է տարբեր երկրների ավելի քան 80 կուսակցություններ»:
Reinhold Lopatka

273204684_10226348663921094_490599014485772410_n

273213943_10226348663641087_8321043423179131695_n

273150328_10226348663401081_2590826301169170614_n

273158038_10226348663081073_7602482603798928009_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ