25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ է Աստված տալիս շնորհներ, ո՞ւմ՝ ոչ

«Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով» (Եփեսացիներ 4։7)

Երբեմն ինքներս մեզ քննադատում ենք՝ ասելով, թե Աստված մեզ ոչ մի շնորհ չի տվել։ Առաջին հայացքից՝ կարող ենք ասել, որ ոչ մի մեղք չենք գործում, քանզի մեր հանդիմանանքը ոչ թե Աստծուն, այլ ինքներս մեզ է ուղղված․ չէ՞ որ ցանկանում ենք լինել ավելին, քան կանք։ Սակայն իրականում մոռանում ենք Աստվածաշնչում տեղ գտած մի պարզ ճշմարտության մասին, որ ասում է․ «Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով» (Եփեսացիներ 4։7)։

Երբ ասում ենք, թե Աստված մեզ քիչ շնորհներ է տվել թերագնահատում ենք ոչ թե մեզ, այլ Տիրոջը, Նրա կամքը։  Ի՞նչ է, մոռանո՞ւմ ենք, որ Քրիստոս մեզ տվեց, մեզ վերադարձրեց մեր շնորհները՝ սեփական արյամբ, սեփական կյանքի ու զոհողության գնով։ Եվ ինչո՞ւ ենք, ուրեմն, այսպես արտահայտվում։

Ի՞նչ է, սակայն, շնորհը։ Թվում է, որ եթե բոլորը շնորհներ են ուզում ստանալ և անգամ գանգատվում են դրանց պակասությունից, ուրեմն՝ այն բարիք է՝ օրհնություն՝ առանց պատասխանատվության։ Սակայն իրականում բնավ այդպես չէ։ Շնորհն, այո՛, օրհնություն է, սակայն այն նաև պատասխանատվություն է։ Չէ՞ որ շնորհն ունենալուց բացի՝ պետք է նաև ճիշտ կիրառել։

Հիշենք մեր ամենապարզ շնորհները։ Օրինակ՝ կարողանում ենք խոսել, չէ՞ որ այս էլ մի շնորհ է՝ տրված Տիրոջից, և պետք է միայն բարուն ծառայեցնենք, սակայն ի՞նչ ենք անում մենք։ Երբեմն բամբասում ու չարախոսում ենք։ Այս պարզ դեպքով էլ տեսնում ենք աստվածային շնորհի հանդեպ մեր վերաբերմունքը, մեր մոտեցումը։ 

Ուստի՝ մեր աղոթքներում այսուհետ ոչ թե տխրենք, թե քիչ շնորհներ ունենք, ոչ թե խնդրենք ավելի շատ շնորհներ, այլ խնդրենք, որ Տերը բացի մեր աչքերը։ Այդ դեպքում միայն կտեսնենք մեզ տրված անգին շնորհներն ու կսովորենք դրանց ճիշտ ու պատասխանատու կերպով մոտենալ, բարուն ծառայեցնելլ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ