26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահական ինստիտուտին վերագրել, թե պետք է քաղաքական ուժի որևէ պատվերը կատարի, սխալ մոտեցում է. Վահագն Խաչատուրյան

Այն, ինչ ամրագրված է սահմանադրությամբ, այդ շրջանակով առաջնորդվելու դեպքում հանրապետության նախագահը կկատարի իր պարտավորությունները, բացի այդ, ինքը կլինի նաև արդյունավետ ընդհանուր պետական կառավարման համակարգի մեջ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:

«Ամենակարևորը իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռությունը պահելու խնդիրն է։ Եվ այդ աշխատանքներն իրականացնելիս նախագահը պետք է ոչ թե որևէ մեկի կողմը կանգնի, այլ պետք է իսկապես գտնի այն լուծումը, որը տարբեր իրավիճակներում երկրում ցնցումներ չի առաջացնի։ Սա շատ կարևոր խնդիր է, որ պետք է լուծի այսօրվա նախագահը», – ասաց նա։

Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ սխալ մոտեցում է նախագահական ինստիտուտին վերագրել, թե պետք է քաղաքական ուժի որևէ պատվերը կատարի։

«Նա պետք է փորձի բոլորի տեսակետների համախմբողը կամ ընդհանուր կարծիք արտահայտողը լինի», – ասաց Խաչատուրյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ