Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/02/DF626447-BFA7-40F1-8A53-B5C0167382D6-300x199.png)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: