17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչու չեք արձագանքում Ադրբեջանի հայատյաց քայլերին. Բողոքի ակցիա Մարզահամերգային համալիրի մոտ (ուղիղ)

Երեւանի մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որը կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը: Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու համար:

Նշենք, որ երեկ ադրբեջանցի պատգամավորները ժամանել են Երեւան՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու

Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պատերազմի հետեւանքով գերեվարված հայ գերիների, Արցախի օկուպացված շրջաններում իրականցվող մշակութային ցեղասպանության վրա։

Հիշեցնենք, որ այժմ Երեւանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Նիստերին մասնակցում են ադրբեջանցի երկու պատգամավոր։ Նրանցից մեկն իշխող «Նոր Ադրբեջան» իշխող քաղաքական ուժից է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ