Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։ Ասե՞լ եք հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում էդ ձեր դիրքորոշումը։ […]
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով «Հարգելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ժողովրդի կողմից ավանդաբար սիրված և մեծարվող այս տոնը մեր ժամանակներում ձեռք է բերել նոր իմաստ և նշանակություն։ Այսօր մենք բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն՝ հավատալով այն խաղաղ ապագային, […]
Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝ ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար», – ասված է Հունանյանի […]
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նկատում են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի կայունացում: Առողջապահութւան նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հաստատեց՝ այո, գնում է կայուն նվազման. հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, մահացել է 24 քաղաքացի: «Այս պահին Հայաստանում շրջանառվում է «Օմիկրոն»-ի B1 ու B2 շտամերը: Կարծես, «Դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել», – ասաց նախարարը: Նա նշեց, որ քաղաքացիները, […]
Հայաստանում փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 հազար 456 դեպք, որից 395 հազար 700-ը`առողջացած, 8378-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 780 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 4759 […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կարելի է որոշակի ըմբռնմամբ մոտենալ այն հանգամանքին, որ իշխանությունը պարտավորվածություն ունի ապահովելու Եվրանեսթի կամ այլ ձևաչափով ՀՀ եկող պաշտոնական պատվիրակություններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին, սակայն օբյեկտիվ իրողությունների պայմաններում, հանրային արձագանքը զսպելու միջոցներն անընդունելի են։ Այն, ինչ Մարիոթ հյուրանոցի դիմաց դրսևորում էին ոստիկանության առանձին ներկայացուցիչներ ՀՅԴ-ի կազմակերպած ակցիայի մասնակիցների նկատմամբ […]
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, Արցախ Պաշտպանի վերջին այցի հետ, իսկ պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն: Այդ հրապարակումներից որոշները ներկայացնում ենք լուսանկարներով մի քանի օրինակ, որ պարզ լինի ծայրահեղական բառապաշարը՝ […]
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն էր։ ՔՊ-ականները նախ այն մերժեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որտեղ ակտիվ դերը վերապահված էր Գուրգեն Արսենյանին։ Չնայած դրան, ընդդիմությունն իրավունք ունի այն ներկայացնել ԱԺ-ին՝ այս պարագայում արտահերթ նիստ հրավիրելով։ Սակայն Փաշինյանը հրահանգել է չներկայանալ նիստին, […]