Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում
Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։ Ասե՞լ եք հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում էդ ձեր դիրքորոշումը։ Դե հրապարակեք ուրեմն։ Դա այնքան անորոշ կոնցեպցիա է, կամ ինչի էր պետք Ադրբեջանի իշխանությունների բերանը դնել էդ բառը», – ասաց Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը հարց հնչեցրեց, թե ինչպես կարելի է տարածքային իրավազորությունը զիջել։
«Դա խաղուպա՞ր է։ Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում։ Ճիշտը մեր կողմն է, մենք ոնց կարող ենք թողնել, որ դա դուրս գա մեր ձեռքի տակից», – ասաց Թաթոյանը։