01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Ժողովրդի կողմից ավանդաբար սիրված և մեծարվող այս տոնը մեր ժամանակներում ձեռք է բերել նոր իմաստ և նշանակություն։ Այսօր մենք բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն՝ հավատալով այն խաղաղ ապագային, որը կառուցելու համար չենք խնայել ջանք ու եռանդ, հանուն որի՝ իրենց կյանքն են զոհաբերել հազարավոր քաջ հայորդիներ։

Մեր անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմին նույնպես շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Արցախի համապատասխան պետական կառույցների և զորակազմի փոխգործակցության բարձր մակարդակը վստահություն է հաղորդում առաջացող խնդիրներին արագ ու արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ։

Սիրելի՛ արցախցիներ,

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ