23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2022

Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև: Նրանք հիմա պետք է էլ ավելի ամուր գրկախառնվեն զմիմյանս, որպեսզի կարողանան երկուսն էլ գոյատևել: Նիկոլին ՌԴ նախագահ Պուտինը, երեկ հեռախոսազրույցում արդեն զգուշացրել էր, որ ճանաչելու է ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն: Նիկոլը կմկմալով […]

Կլինեմ Համալիրի մոտ, որ հետո չամաչեմ ստեղծագործելուց, քաղաքում քայլելուց, ուղղակի ապրելուց․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է արել՝ հայտնելով, որ այսօր մասնակցելու է Մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվելիք բողոքի ակցիային։ «Ադրբեջանցիների՝ մեր մայրաքաղաք ժամանելը ավելի քի՞չ էմոցիա առաջացրեց, քան ալենի մեջքի ֆոտոն։ Հե՞շտ ա ծաղրել նրան, ով օր ու գիշեր «ծաղրած ունի» բոլորիս արժանապատվությունը։ Ծաղիկներ տարե՞լ են դիմավորելուց։ Հիմա էլ հանգիստ ճաշո՞ւմ են չէ։ Իմացա, որ բողոքի ակցիա […]

Երբ մնում ես «սեփական կետի» ծանրության տակ. «Փաստ»

34 տարի առաջ փետրվարի 20-ին սկսվեց Արցախյան շարժումը։ Հենց այդ օրը ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց, որում ընդունվեց որոշում՝ դիմել ԽՍՀՄ-ի, ինչպես նաև Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Նստաշրջանը, մեծ հաշվով, կանխորոշեց Արցախի ազատագրական պայքարի զարթոնքը, որի ծավալման արդյունքում ունեցանք արցախցիների գոյապայքարը սեփական երկրի համար և […]

«Ժողովրդի անունից» «անում են այն, ինչ նպատակահարմար են գտնում». Փաստ

«Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»: Ադրբեջանցի պատգամավորներին Երևանում «պատշաճ դիմավորել» պատրաստվող քպականների ջանքերով նախագծին տրվեց բացասական եզրակացություն: Ասել, որ դա անակնկալ էր, իհարկե, միամտություն է, գործող իշխանություններից այլ բան սպասելի չէր: Սակայն առավել ուշագրավ էին պատճառաբանությունները, թե ինչու […]

Գառնիկ Իսագուլյանի առողջական վիճակը վատթարացել է. Իրավունք

«Շենգավիթ շրջանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Նիկոլ Փաշինյանի, Լիլիթ Մակունցի եւ Արմեն Գրիգորյանի գործով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հերթական դատական դռնբաց նիստը հետաձգվեց: Դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Գառնիկ Իսագուլյանը չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Իսկ առանց ամբաստանյալի` գործի քննությունը չեն կարող շարունակել, հետեւաբար այն ենթակա է հետաձգման: Պարզվում է` […]

Փաշինյանը գնացել էր ցուցահանդես «գողեգող». Իրավունք

«Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ թեպետ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա արվեստագետներն ու մշակութասեր հանրույթը անցան հատուկ ստուգումներ` մուտքի մոտ, ինչը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որեւէ միջոցառման մասնակցում է երկրի ղեկավարությունը, բայց այդպես էլ չհայտնվեց ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ […]

«Կներեք, որ այս տհաճ ճշմարտությունը ինձանից պիտի լսեք, բայց…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Կներեք, որ այս տհաճ ճշմարտությունը ինձանից պիտի լսեք, բայց… Ռուսաստանի և Արեւմուտքի բախումը Ռեալ-Բարսելոնան չէ, որ մենք գարեջուրը ձեռքներիս ու պոպկոռնը սեղաններիս դիտենք ու երկրպագենք։  Մենք աշխարհաքաղաքական գերլարված վիճակից չենք շահելու, մանավանդ՝ երբ մեզ տվյալ իրավիճակում ներկայացնողը այս աննամուս և իմպոտենտ տհասներն են։ Այս խաղը գլոբալ […]

Պուտինը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին։ Նա նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանությունը, և շուտով այդ համաձայնագրերը կվավերացվեն Պետդումայում։

«Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:   Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված