18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Փաշինյանը հրահանգել է. ՔՊ-ն չի մասնակցի նիստին. «Հրապարակ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն էր։ ՔՊ-ականները նախ այն մերժեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որտեղ ակտիվ դերը վերապահված էր Գուրգեն Արսենյանին։ Չնայած դրան, ընդդիմությունն իրավունք ունի այն ներկայացնել ԱԺ-ին՝ այս պարագայում արտահերթ նիստ հրավիրելով։ Սակայն Փաշինյանը հրահանգել է չներկայանալ նիստին, քվորում չապահովել, որպեսզի նիստը չկայանա։

Ի դեպ, կարող էին նիստին մասնակցել եւ մերժել քվեարկությամբ, սակայն քվորումի բացակայության դեպքում անգամ քննարկումներ չեն լինի, եւ հանրությունը չի լսի ընդդիմության փաստարկները, իսկ նորընծա բարեկամները՝ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ հերթական անգամ չեն զայրանա ՀՀ իշխանությունների վրա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ