17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ելույթս «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին. Հայկ Մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ելույթս «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
 
Ստեղծագործ մոտեցումը մշտապես ողջունելի է: Եվ, ինչպես գիտեք, Ադրբեջանն ունի ստեղծարարության իր ուրույն ոճը: Ադրբեջանի կողմից խնդիրները լուծելու եղանակը վերջիններիս գոյությունն անտեսելն է: Ադրբեջանի կարծիքով չկա Լեռնային Ղարաբաղի հակամարություն, չկան ռազմագերիներ, չկար արգելված զինատեսակների կիրառում 2020 թվականի պատերազմի ժամանակ, տեղի չի ունեցել մշակութային ժառանգության ոչնչացում և այս պահին էլ չի շարունակվում ոչնչացվել, Արցախում չեն եղել ահաբեկչական խմբեր, ոչ մի զինված ուժեր չեն եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և չկան այս պահին: Սա խնդիրները կարգավորելու շատ հետաքրքիր ձև է՝ անտեսել խնդիրը:
Ես իմ խոսքն ուղղում եմ Ադրբեջանի պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում բնության մեջ ջայլամ չի հանդիպում, և ջայլամային քաղաքականությամբ գործելը՝ ասել է թե չտեսնելու տալով, ժխտելով խնդիրները, ապագա ունենալ չի կարող:
Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի կայացումն անխուսափելի է:
 
Եվ որպես իմ ելույթի ամփոփում՝ ես կցանկանայի մեջբերել Հայաստանի Հանրապետության նախկին Նախագահի խոսքերը, ով այժմ հետապնդվում է ադրբեջանցի բռնապետերի և մեր հայրենի երկրի՝ Հայաստանի պոպուլիստների կողմից. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» »:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ