23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2022

Ուզում եմ՝ այդ կինը երջանիկ լինի. ցավում եմ, որ այսքան տգիտություն կա. Հռիփսիմե Ստամբուլյանն արձագանքեց ՔՊ-ականին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն անդրադարձավ իր ազգանվան շուրջ տեղի ունեցած քննարկումներին: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր, փորձելով արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, ասաց․ «Իսկ ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․ Ստամբուլ․․․ լավ, է, ոչ մի բան»: «Ես հուսով եմ, որ մենք առաջիկայում կունենանք այնպիսի իշխանություն, որ առողջ հասարակություն կձևավորի […]

Ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք. Բադասյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Երբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկտարվեն, համապատասխան մարմինները գուցե ունենան այդ վերլուծությունները, թե ինչ է տալու սահմանի բացումը: Այս մասին, յսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել. Բնականաբար սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինելը: […]

Հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չի վստահում, չի սիրում․ Արթուր Վանեցյան

Մենք՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունում ներկայացված կուսակցությունները, մշտապես լինում ենք մարզերում, հանդիպումներ ենք ունենում Երևանում, հանդիպում են հասարակության մեջ հեղինակություն ունեցող մարդկանց հետ։ Հավաստիացնում եմ, որ գրեթե 90- 95 տոկոսը դժգոհ է գործող իշխանությունից, բայց մի կարևոր հանգամանք կա․այդ մարդկանց ոչ մեծ զանգվածն է սատարում այսօրվա ընդդիմությանը, parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության […]

Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցություններին զուգահեռ որոշվել է վերսկսել փոխադարձ թռիչքներ։ Դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին, իսկ դեպի Էրբիլ՝ (Իրաքյան Քուրդիստան) հունվարի 24-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Վերոհիշյալ նախարարության տարածած հայտարարության տեքստում մասնավորապես նշված է. «Anadolujet-ի Գազիանթեփ-Էրբիլ չվերթերը կսկսվեն հունվարի 24-ից, փոխադարձ թռիչքներ կիրականացվեն […]

«Ցույց տվեք՝ կարգավորումը բոլորի համար է, ոչ թե խեղճուկրակ մարդկանց». Ղազինյանն առաջարկում է Պապիկյանի հարսանիքի օրը պահանջել պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ մի քանի օրից ուժի մեջ է մտնում հանրային վայրեր միայն պատվաստաման սերտիֆիկատ կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում մուտք գործելու որոշումը: Պատգամավորն առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանից հետաքրքրվեց՝ որևէ ազդեցության գնահատում արվե՞լ է՝ ինչ ազդեցություն կունենա տնտեսության ու բիզնեսի վրա ու ինչով է պայմանավորված, որ […]

Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 20-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ փաստաբանը գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված մանրամասներ կներկայացնի:

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումն անփոփոխ է. կարգավիճակ և սահմաններ. Արցախի ԱԳ նախարար

Երբ խոսում ենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին, կա երկու հարց՝ կարգավիճակն է և սահմանները։ Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը գրեթե անփոփոխ է՝ ինչ տարիներ առաջ էր, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Մենք ի սկզբանե ասել ենք հետևյալը, որ նախևառաջ բացառում ենք Արցախի ենթակայությունը Ադրբեջանին՝ ինչպիսի կարգավիճակով էլ ուզում է լինի։ Արցախը երբեք չի […]

Ընդդիմադիրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները. Մելիք-Շահնազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ Շուշին ու Հադրութը պիտի վերադարձնենք, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հարությունյանն ասում է, թե նրա այդ հայտարարությունից «դավաճանության հոտ է գալիս», ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Մեկ էլ ադրբեջանական մամուլում էին ծանր տարել հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացի դեմ ընդդիմադիր մի շարք գործիչների, բայց հատկապես […]

Էրդողանը կառավարության նիստում կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա կառավարության նիստ, որի ժանաբակ կքննարկվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է Huriyyet պարբերականը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի