22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2022

Ցանկանում եմ, որ Արդարադատության նախարարությունը, կարգապահական վարույթներ հարուցելիս, այսուհետև շեշտը հիմնավորվածության վրա դնի․ Զարուհի Նախշքարյան

«ԲԴԽ որոշումն ինձ համար կանխատեսելի չէր։ Բոլոր դեպքերում, ես պատրաստ էի ամեն արդյունքի․ կարող էր բավարարվել, կարող էր մերժվել։ Լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ ԲԴԽ որոշման վերաբերյալ։ «Իմ ցանկությունն է, որ Արդարադատության նախարարությունը այսուհետև կարգապահական վարույթներ հարուցելիս ավելի մեծ ջանքեր գործադրի՝ հիմնավորվածության տեսանկյունից։ Շեշտը […]

Կարմիր Շուկայի հարակից դիրքերից ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ. ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին […]

Նոր թեժ փուլ` Հայաստանի համար. Արմեն Գևորգյան

Եվրասիական աշխարհաքաղաքականության պատմական նոր դարաշրջանը սկսվեց 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսիայում պատերազմից հետո։ Այն ամբողջությամբ ընթացավ նոր գլոբալ աշխարհակարգի վերջնականացման համատեքստում՝ բազմաբևեռ աշխարհի առաջացումը մի քանի գլոբալ ազդեցության կենտրոններով։ Դրանք առաջին հերթին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանն են։ Հենց այդ ժամանակ սկսվեց այն փուլը, երբ ազդեցության հիմնական կենտրոնները՝ Արևմուտքն ու Արևելքը, եվրասիական տարածաշրջանի իրենց գործընկերներից որոշակի […]

Ռուբինյանը թուրքերի հետ հանդիպմանը միայն մենյուն և խմիչքը կարող է որոշել, թեպետ դրանում էլ վստահ չեմ

Ռուբինյանը թուրքերի հետ հանդիպմանը միայն մենյուն ու խմիչքը կարող է որոշել, չնայած դրանում էլ վստահ չեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 24news.am

Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա. ինչո՞ւ է Ռուսաստանի և Արևմուտքի համար այդքան դժվարացել, առաջիկա հանդիպումներում անվտանգության հարցերում պայմանավորվելը։ Մի՞թե Արևմուտքի քաղաքական լիդերներըն իրականում գտնում են, որ Ռուսաստանն ամեն ինչում պետք է գնա կոմպրոմիսի և կատարի Արևմուտքի պահանջները։ Պրոպագանդիստները շարունակ պնդում […]

Մի քանի փաստ, հայկական Սյունիքի մասին. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի փաստ, հայկական Սյունիքի մասին, որ հասկանաք, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում այս շրջանը գրավելու համար. ?Սյունիքի մարզի ընդերքում գտնվում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթե 7%-ը։ Աշխարհում կա մոտ 11,5 մլն տոննա մոլիբդենի պաշար, որից մոտ 800 հազար տոննան գտնվում է Սյունիքի մարզում։ […]

Հունվարի 23-ից չպատվաստվածներն ու թեստի բացասական արդյունք չունեցող անձինք չեն կարողանա մուտք գործել մի շարք վայրեր. հրապարակվել է նախարարի հրամանը

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Ըստ այդմ, հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի