22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 5, 2022

Սուրբ Ծնունդը հույսի, մխիթարության և փրկության ավետիս է․ թող բոլորիս օջախներում Սուրբ Ծննդյան օրհնությունը և զորությունը տիրի․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Սուրբ Ծնունդը հույսի, մխիթարության և փրկության ավետիս է: Թող բոլորիս օջախներում Սուրբ Ծննդյան օրհնությունը և զորությունը տիրի: Թող Տերը խաղաղություն պարգևի ամենքիս՝ Հայաստանում, Արցախում և […]

Սուրբ Գայանե վանքում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ)

Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում  այսօր` հունվարի 5-ին, Ճրագալույցի Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցվում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Նշենք, որ այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը […]

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վարդան Տողանյանին հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։ Մեկ […]

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնեմասի կառավարումը հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե առաջին անգամ պետությունը ունի բաժնեմաս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա, […]

129 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսը՝ Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 129-ով և դարձել 345 255: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 մարդ, կատարվել է 2 586 737 (+5164) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 304-ը (+102):   Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7989 է։

Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ. Արման Թաթոյան

Պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար արդեն անցած 2021թ. ընթացքում մեր երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքներից են եղել` 1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի […]

Իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքի հերթական հանձնումը «մարսելու» համար մեղավորներ նշանակելու խնդիր ուներ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հունվարի 4-ին այցելել է  «Արմավիր» ՔԿՀ՝ շրջայց կատարելու և հանդիպելու 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ադրբեջանցիների կողմից գերեվարված, իսկ ներկայումս կալանքի տակ գտնվող 5 զինծառայողների հետ։ «Անչափ մտահոգիչ եմ համարում հատկապես զինծառայող Արեն Արամյանի առողջական վիճակը, որը հետևանք է թշնամու հասցրած հրազենային վիրավորման և անհամատեղելի է […]

Սուրբ ծնունդ և Հայտնություն. Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից: Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի