22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 4, 2022

Հույս ունեմ`տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով Հայաստանը տարանցիկ շատ ավելի մեծ նոր պոտենցիալ ձեռք կբեր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: «Շնորհավորում եմ ձեզ և բոլորիս Մաքսային ծառայության 30-ամյակի կապակցությամբ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք 30-ամյա գործունեությունը և Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք: Իհարկե, մեր պետության կայացման ճանապարհին պետական ինստիտուտները, նաև հարկային ֆիսկալ մարմիների դերը շատ էական է, որովհետև Մաքսային […]

Հրապարակում եմ նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ. Արման Թաթոյան

Հրապարակում եմ նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ: Դատական համակարգում ու փաստաբանների մեր հարցումները, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները, ազատազրկվածների հետ առանձնազրույցները հաստատում են, որ վիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրավունքների համար վտանգավոր նախադեպերով: Ըստ հավաստի ահազանգերի՝ Վարչական դատարանում, օրինակ, դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին` առանց […]

Կապիտուլյանտներն առաջնորդվում են «խաղաղություն ես ուզում՝ հնազանդվիր թուրքին» կործանարար թեզով. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Վազգենն ու Սերժն առաջնորդվում էին «խաղաղություն ես ուզում ՝պատրաստ եղիր կռվի» սկզբունքով, ապա կապիտուլյանտներն առաջնորդվում են «խաղաղություն ես ուզում՝ հնազանդվիր թուրքին» կործանարար թեզով»։

«Ժամանակավորապես բարիշած» ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների հաջորդ քայլը կարող է լինել նոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, ՖՀ, ՄԹ), անսպասելի համատեղ հայտարարություն արեցին՝ ատոմային զենքի չտարածման մասին, ինչպես նաև վերահաստատեցին միջուկային պատերազմի անհնարինությունը։ Դա հեղինակավոր և ազդեցիկ հիշեցում էր այն տաքգլուխներին, ովքեր վերջին շրջանում հաշվարկում էին լոկալ միջուկային հարվածների հավանականությունն ու […]

Նոր պատերազմ, նոր տարածքներն էլ, ոչ այլ ինչ էր, քան Արցախը Հայաստան է և վերջ. Աննա Մկրտչյան

ԱԺ Պատիվ ունեմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.    «տոնոյան դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա: Չէր հավատում ոչ թե պատերազմական գործողությունների հետևանքները տեսնելով, այլ չէր հավատում, որովհետև Հայաստանում կազմակերպված իշխանազավթմանը մասնակցային օժանդակություն էր դրսևորել, ինչն էլ անձեռնմխելիության յուրատիպ զգացողություն էր տվել: Սակայն, […]

«Եթե ժողովուրդը ոտքի չկանգնի՝ «սև կարապը» կգա»․ Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփել է 2021 թվականը։ – Պարոն Սահակյան, ամփոփելով 2021 թվականը, ի՞նչը կառանձնացնեք՝ թե լավ, թե վատ առումով։ – Լավ բաներ չեմ կարող առաջադրել։ Մեր պետությունն անիշխան պետություն է այսօր, մեզ աշխարհի որևէ պետություն չի կարողանում որպես իշխանություն ունեցող պետության վերաբերմունք ունենալ։ Մենք […]

«Իշխանության մեջ մենք ունենք կապիկներ, սողուններ, կրծողներ․ Վագրի տարում կուզեի, որ մարդու տեսքով կենդանիներն արագ հեռանային Հայաստանից»․ Մարգարիտ Եսայան

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը 168.am-ի հետ զրույցում ամփոփել է 2021 թվականը։ «Ուզում եմ ասել, որ 2021 թվականը, ինչպես 2020 թվականը դեռ չի՛ ավարտվել, որովհետև ամբողջ Հայաստանը և Արցախը հայտնվել է մի տեղապտույտի մեջ, որ դաժանաբար չի ավարտվում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Եռաբլուրի այդ ահագնացող տեսարանից հետո տաժանակիր վիճակը, ցավոք սրտի, շարունակվում […]

Տպավորություն է՝ ՔՊ-ն պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ. Հակոբ Ավետյան

Վարդենիս խոշորացված համայնքում ժամը 11:00-ին նախատեսված էր նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը, սակայն վաղ առավոտից համայնքապետարանի շենքը շրջապատած տասնյակ ոստիկանները պատ կազմելով թույլ չտվեցին, որպեսզի ավագանու անդամները մուտք գործեն համայնքապետարան: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որը նույնպես Վարդենիսի համայնքապետարանի մոտ էր, լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը հետևյալ կերպ բնութագրեց. Ճիշտն ասած՝ նայելով […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում հունվարի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 126 դեպք, որից 332 հազար 201-ը`առողջացած, 7986-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3429 բուժառու: Մեկ օրում կատարվել է 4036 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, առողջացել է 203 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի