26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Եթե ժողովուրդը ոտքի չկանգնի՝ «սև կարապը» կգա»․ Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփել է 2021 թվականը։

– Պարոն Սահակյան, ամփոփելով 2021 թվականը, ի՞նչը կառանձնացնեք՝ թե լավ, թե վատ առումով։

– Լավ բաներ չեմ կարող առաջադրել։ Մեր պետությունն անիշխան պետություն է այսօր, մեզ աշխարհի որևէ պետություն չի կարողանում որպես իշխանություն ունեցող պետության վերաբերմունք ունենալ։ Մենք կորցրել ենք ամեն ինչ և մենք կարծում ենք, որ Հայաստանն ինքնիշխան պետություն պետք է լինի, և մեր ամբողջ պայքարն այդ ճանապարհով է գնում։ Երբեմն-երբեմն միտքն այն է, որ ընդդիմությունը գալիս է, որպեսզի իշխանություն վերցնի, բայց այսօր իշխանություն վերցնելու խնդիր գոյություն չունի, այսօր մենք պետք է կարողանանք ապահովել մեր ազգի հետագա ճակատագիրը, պետք է ինքնիշխան լինենք, ինչպես որ մինչև 2018 թիվը եղել ենք, և ընտրությունն այնպիսին է, որ կոնկրետ ես և իմ ընկերները հավատում ենք դրան և գնում ենք այդ ճանապարհով։

Անընդհատ խոսում են Նիկոլ Փաշինյանից։ Մենք այսօր գիտենք Նիկոլ Փաշինյանի դրվածքը, մենք ոգևորված ենք մե՛ր խոսքով և մե՛ր դրվածքով, այսինքն՝ ոչ թե Հայաստանի սահմանները կամ Արցախը պետք է հանձնենք թշնամուն, այլ գտնում ենք, որ բոլոր հնարավորությունները կան, որ որոշակի դիվանագիտական աշխատանքից հետո որոշ առաջադիմություն ունենանք, և պետք է ասեմ հետևյալը՝ դրանից հետո ավելի ամուր հիմքեր կունենանք ու կկարողանանք այն խնդիրները, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հետ կամ Ղարաբաղի հետ կամ Հայաստանի հետ, լուծենք, դրանք բոլորը լուծման արժանի են։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի պայմաններ ստեղծել, որ մեր ժողովուրդը կամ մեր ազգի ներկայացուցիչները կարողանան այդ հիմունքներով ոտքի կանգնել, եթե կկանգնեն, կարծում եմ՝ ժամանակի մեջ այդ բոլոր խնդիրները կլուծվեն, իսկ եթե ժողովուրդը չկարողանա կանգնել, կարծում եմ՝ կգա «սև կարապը»։ Մշտապես հարցնում են՝ ի՞նչ է դա նշանակում, ժպտալով ասեմ, որ ես էլ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում։

– Արդյոք հնարավո՞ր է այս քայլերն իրականացնել 2022 թվականին, ի՞նչ ակնկալիքներ ունենք։

– Եթե այն դրսի մարդիկ, որոնք կազմակերպեցին գունավոր հեղափոխությունը, կարծես թե կամաց-կամաց որոշակի դրսևորումներ են ցույց տալիս։ Փաստորեն մենք չենք կարողանում հաղորդակցվել աշխարհի մյուս պետությունների հետ, այդպես է միշտ, եթե դու պարտվում ես, և իշխանությունդ զորեղ չէ, բնականաբար, այլ պետություններ չեն կարողանում որոշակի դիրքորոշումներ ունենալ քո պետության նկատմամբ։ Մինչև 2018 թիվը բավականին առաջընթացներ կային, և մենք գտնում էինք, որ որոշակի երևույթներ կառաջանան ՄԱԿ-ում, և ՄԱԿ-ը կկարողանա ղարաբաղյան խնդիրը լուծել, ինչո՞ւ եմ ղարաբաղյան ասում, որովհետև Ղարաբաղ հասկացողությունը դա ամբողջ Հայաստանն է, եթե Ղարաբաղը չկա, չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կարողանա գոյություն ունենալ։

Անմիջապես ասեմ, որ ամբողջ Հայաստանն ընդգրկված է Բաքվի զորքերով և թուրքական զորքերով, մեր սահմաններն են մտել արդեն, այս իրավիճակի մեջ մեր ազգի ներկայացուցիչները պետք է կարողանան ոտքի կանգնել, եթե չեն գնում այդ ճանապարհով, իսկ ասեմ, որ այսօր 60-70%-ը այդ ճանապարհն են ընտրել, համենայն դեպս, չեն մասնակցում միտինգների, համապատասխան միջոցառումների։ Սա էլ գալիս է նրանից, որ 3-3.5 տարի կարողացան ժողովրդին մասնատել, այդ իմաստով ժողովուրդը չի կարողանում որոշակի դիրքորոշում ունենալ, եթե որոշակի դիրքորոշում է ունենում՝ անպայման կալանավորում են։

– Նոր տարին Ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի։

– Գիտեք, չեմ մտածել այդ մասին։ Իհարկե, Ամանորը կշնորհավորենք, Սուրբ ծնունդը կշնորհավորենք, ամեն ինչ կանենք, բայց այդ Նոր տարին՝ Նոր տարի չի կարող լինել, այդքան զոհեր ունեցող պետությունը չի կարող Նոր տարի անել, ինչ-որ բաներ երևի երեխաների համար կկազմակերպեն։ Մենք այսօր լացող ժողովուրդ չենք, բայց լացում ենք, այդ լացը մեր ամրությունն է, այդ ամրությունով առաջ ենք գնալու, սա է այս տարվա Նոր տարին։ Մի ժամանակ կար, ամեն տարի որոշում էինք, թե ով պետք է Ձմեռ պապի լինի, հիմա դա էլ չենք որոշում, որովհետև այդ Ձմեռ պապիից էլ ենք խուսափում, երևի չեն տալիս այդ Ձմեռ պապին մեզ…

Այս Նոր տարին մեզ համար երդմնազանց Նոր տարի է, մենք պետք է կարողանանք երդումներ ուտել այս Նոր տարուն՝ մեր ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար։

– 2022 թվականին՝ Վագրի տարում, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին, Հայաստանին, Արցախին։

– Որ լինեն, շատ երկար լինեն, որի համար պայքարում ենք և կհասնենք դրան՝ և՛ Արցախը և՛ Հայաստանը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ