22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2022

«Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում». Հայկ Մամիջանյան

«Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում: Իսկ հիմա զեկույցի մասին: Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը։ Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական […]

«Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր իր խորհրդանշական այցի մասին. –Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ եք այցելության վայր ընտրել Սարդարապատի հուշահամալիրը։ Down – Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի […]

«Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով». Արման Թաթոյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Մեր բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգութան, ամուր պետականության գլխավոր երաշխիքերից է, յուրաքանչյուրիս հպարտությունը: Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները:   Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա: Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, […]

«Մենք պարտք ենք իրենց արյամբ մեր հողը սրբացրած հայ զինվորին, հայոց մայրերին․․․»․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ, որում ասված է․ «Հայոց Բանակը երեսուն տարեկան է։ Մեր բանակի ծնունդը ժամանակի հրամայականն էր․ այն ձևավորվեց ազատագրական պայքարի բովում, կոփվեց ու կայացավ՝ պաշտպանելով մեր նորանկախ պետականությունը, երաշխավորելով մեր անվտանգությունն ու արձանագրելով հաղթանակներ։ Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայության սերն ու ակնածանքը, արժանապատվությամբ ու […]

Սերժ Սարգսյանը Սարդարապատի հաղթական վայրից կոչ է հղել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասված է․ «…Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր […]

Թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության երաշխավոր Հայոց բանակը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Բանակի օրվա առթիվ: «30 տարի առաջ՝ 1992 թ․ հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այն ծնունդն էր մեր արդար պայքարի, մեր պոռթկած արժանապատվության՝ ծառայելու մեր անվտանգությանն ու պետականության ամրապնդմանը։ Հայոց բանակը կոփվեց հերոսական մարտերում՝ դառնալով հզոր ու մարտունակ: Յուրաքանչյուր հայ հպարտ […]

«Թռիչք վերջին անգամ». Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու Հայկոյի վերջին աշխատանքը

Երգերի հեղինակ, երգիչ Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի վերջին աշխատանքը։ «Թռիչք վերջին անգամ»․ այն անվանում է ստացել ընկերների վերջին աշխատանքը։ Երաժշտության հեղինակն Հայկոն է, խոսքերինը՝ Րաֆֆի Ալթունյանը։ «Իմ եւ Ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- մեկնաբանություններում գրել է Րաֆֆի Ալթունյանը։ Նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին: […]

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 30-ամյակի օրը, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրան ուղեկցում են հոգեւորականները: Նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել, որ Գարեգին Բ-ն «Եռաբլուր» կամ Ցեղասպանության հուշահամալիր այցելում է իշխանության ներկայացուցիչներից առանձին, մինչդեռ նախկինում այդպես չէր: Այսօր ավելի վաղ Եռաբուր են այցելել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագրի» […]

Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայոց բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել: «Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։  Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։ Հայրենյաց պաշտպանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի