26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2022

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ. «Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը: Ինչպես […]

«Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից լավը»

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր։ Ամենադժվար շնորհավորանքն է։ Ի՞նչ գրես, ի՞նչ ասես։ Աչքիս առաջ երազանքներով եւ վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են։ Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3536 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Հունվարի 28-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3536 նոր դեպք: Կատարվել է 8707 թեստավորում, առողջացել՝ 267 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 754 դեպք, որոնցից 335 227-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 697 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր […]

Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված եւ քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։ […]

ՀՀ-ն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս […]

Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել. արհավիրքը, որ եղել է մեր հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է. Արարատ Միրզոյան

44-օրյա պատերազմի պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ ու վերակենդանացմամբ, ինչպես նաև՝ մնացած բոլոր պետական ինստիտուտների, որևէ պետություն այլ այլընտրանք չի կարող ունենալ», – ասաց նա: Դիտարկմանը՝ այն արտաքին քաղաքականությունը, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը, […]

ՔՊ-ում բուռն քննարկումներ են նախագահի թեկնածության շուրջ․ «Հրապարակ»

Իշխող թիմում ՀՀ նախագահի առայժմ մեկ անուն է շոշափվում՝ Արայիկ Հարությունյանի անունը, սակայն այս թեկնածությունն արդեն իսկ հանրային սուր քննադատության է արժանացել եւ ՔՊ թիմում էլ են դեմ նրան: ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Քաղպայմանագրում միանշանակ չեն ընդունել: Չնայած խմբակցությանը դեռեւս պաշտոնապես չի ներկայացվել Հարությունյանի թեկնածությունը, բայց ՔՊ վարչությունում օնլայն քննարկումներ […]

Չեղարկել են և տոնը, և Դիլիջանի հավաքը․ «Հրապարակ»

Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի: Երեկ չեղարկվել է տոնական մեծ միջոցառումը, որը պետք է կայանար Դվին հյուրանոցում: Պատճառն, ըստ լրատվամիջոցների, այն է, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մասնավորապես ԶՈւ ԳՇ […]

Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Տիգրան Աբրահամյանի հետ կլինենք մի շարք դիրքերում». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին: Տիգրան Աբրահամյանի հետ կլինենք մի շարք դիրքերում՝ անվտանգային խնդիրները ուսումնասիրելու, սպային և զինվորին նեցուկ լինելու համար: Գնացինք… #Հայաստան #Արցախ… Տեսնել ավելին — Tigran Abrahamyan-ի հետ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի