22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել. արհավիրքը, որ եղել է մեր հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է. Արարատ Միրզոյան

44-օրյա պատերազմի պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ ու վերակենդանացմամբ, ինչպես նաև՝ մնացած բոլոր պետական ինստիտուտների, որևէ պետություն այլ այլընտրանք չի կարող ունենալ», – ասաց նա:

Դիտարկմանը՝ այն արտաքին քաղաքականությունը, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը, ընդդիմության տեսակետով «պղծում է Եռաբլուրը», ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմութան զանազան հարցերով տեսակետները, բայց խնդրում եմ՝ ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է եղել, որ 1990-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի, այնպես որ՝ այդ հեքիաթները դրեք մի կողմ: Բավական է ապրել խաբկանքի մեջ, այն արհավիրքը, որ եղել է մեր հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել, ոչինչ չթաքցնել»:

Արարատ Միրզոյանը նշեց, թե պետք չէ գնալ ու բանակցել մի բան, հետո գալ ու հայտարարել բոլորովին ուրիշ բան:

«Ինչ ես բանակցում եմ, Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ շատ ուղիղ ասում եմ, որևէ գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է», – վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով մեկ այլ դիտարկման, թե զոհվածների ծնողները հայտարարում են՝ «մեր երեխաներին սպանած թուրքի հետ ո՞նց ենք բարեկամություն անելու», Արարատ Միրզոյանն ասաց, թե կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է քննարկվեն ու տրվեն:

«Ես ուզում եմ ասել, որ մենք ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ պետք չի անցնել, մյուս կողմից, մենք առաջին ու վերջին ժողովուրդը չենք, ցավոք սրտի, որ հարևան պետության հետ ունեցել է շատ երկար հսկամարտություն», – նշեց նա: 

Միրզոյանն ընդգծեց՝ տրամադրված են տարածշրջանում կայուն ու երկարատև խաղաղություն կառուցելուն:

«Մշտապես հիշելով ու պատվելով զոհվածների հիշատակը, անընդհատ մտածելով նաև զոհվածների հարազատների, ծնողների նուրբ զգացմունքների մասին, միևնոււյն ժամանակ, պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետև նրանք զոհվել են, որ մյուսները ապրեն», – հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ