25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 30-ամյակի օրը, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրան ուղեկցում են հոգեւորականները:

Նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել, որ Գարեգին Բ-ն «Եռաբլուր» կամ Ցեղասպանության հուշահամալիր այցելում է իշխանության ներկայացուցիչներից առանձին, մինչդեռ նախկինում այդպես չէր:

Այսօր ավելի վաղ Եռաբուր են այցելել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագրի» բազմաթիվ պատգամավորներ, այնուհետեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նխարար Արարատ Միրզոյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նախարարներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացել:

Նշենք, որ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական  որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ