22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2022

Ղազախստանում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ չէր. հանրապետության պետքարտուղար

Ղազախստանի պետքարտուղար Եռլան Քարինը հայտարարել է, որ համաձայն չէ այն գնահատականի հետ, թե հանրապետությունում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր։ «Յուրաքանչյուր իրադարձություն եղել է նման ինչ-որ մեծ բանի մի մաս… Դուք պատկերացնում եք, թե որքան մանրակրկիտ նախապատրաստում եւ պլանավորում է պահանջում. պահանջում են տարբեր, առանձին-առանձին խմբերի գործողություններ տարբեր քաղաքներում, տարբեր տարածաշրջաններում: Նույնիսկ մեկ տարածաշրջանում»,-ասել է […]

Արամ Ա կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2022 տարին հռչակած է ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ՝ մեկնած Սփիւռքին պարզած ներկայ իրավիճակէն եւ հայ կեանքին մէջ անոր ունեցած առանցքային դերակատարութենէն։ Առ այդ, Կիրակի, 9 Յունուար 2022-ին, յընթացս Ս. […]

Ինտելեկտի՞, թե՞ 5-րդ շարասյան պրոբլեմ

ՔՊ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, իր խոսքերով 37 տարվա մանկավարժ, պատմության մասնագետ Նաիրա Մանուչարյանը, խոսելով ընդդիմադիր մրցակիցների մասին, նրանց կոչում է մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյաներ, չմոռանալով խոսքը համեմել «լափել, սատկել», «մեծահարուստ տականք» արտահայտություններով։ «Լափել, սատկել», «մեծահարուստ տականք»-ը թողում ենք իր կրթվածությանը։ Բայց մյուս ձևակերպումները առանձին թեմա են։ Նախ. կարևոր է հասկանալ, թե […]

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 1)

Երեք սփյուռքահայ մտավորականներ՝ Ժիրայր Լիպարիտյանը( Բոստոն), Ռոբերտ Այդաբիրյանը( Փարիզ) և Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս) հրատարակել են «Սպիտակ թուղթ» գիրքը, որն  իր նպատակն է հռչակում քննել 2020 թվի 44-օրյա պատերազմի ու Հայաստանի պարտության պատճառները և այդ քննության հիման վրա խորհուրդներ տալ Հայաստանի քաղաքական գործիչներին ու ղեկավարներին՝ Հայաստանի Հանարապետությունը ճգնաժամից դուրս բերելու համար։ Իսկ ինչպես իրենք են ասում՝ […]

Մեկնարկել է Ղազախստանի հարցով ՀԱՊԿ ղեկավարների տեսակոնֆերանսը. ՈՒՂԻՂ

Քիչ առաջ մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Ղազախստանում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը հինգ պետությունների ղեկավարների մասնակցությամբ գումարվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով ՝ երկրում անկարգությունների ֆոնին: Տեսակաոնֆերանսին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումը տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով ՝ Հայաստանի նախագահությամբ: Հիշեցնենք, […]

Թույլ չենք տա «գունավոր հեղափոխություններ». Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները թույլ չեն տա ուժային իշխանափոխություն իրենց տարածքում։ «ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցները հստակ ցույց են տվել, որ մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը ցնցվի և թույլ չենք տա, որ, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարը իրականացվի», – ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է Պուտինը:

Տնօրենն ասաց՝ մեզ անպայման տեղավորելու են աշխատանքի, դրսում չենք մնալու. Նորքի ինֆեկցիոնի աշխատակից

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցներին խոստացել են, որ ըստ գրաֆիկի կշարունակեն աշխատել մինչև ամսվա վերջ, այդ մասին լրագրողներին ասացին աշխատակիցները, ովքեր այսօր բողոքի ակցիա էին իրականացնում։ «Տնօրեն Վարդան Ավագյանն ասաց, որ մինչև ամսվա վերջ աշխատելու ենք, դեռ քննարկվում է մեր աշխատանքի հարցը։ Մեզ անպայման տեղավորելու են աշխատանքի կամ ինչ-որ նոր մասնաշենք են տրամադրելու», […]

Ղազախստանում տեղակայված է ՀԱՊԿ-ի ավելի քան 2 հազար խաղաղապահ և 250 միավոր զինտեխնիկա

Ղազախստանում ՀԱՊԿ-ի 2030 զինծառայող և 250 միավոր զինտեխնիկա իրականացնում են խաղաղապահ խնդիրներ, այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նա նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն իրականացնում են օդանավակայանների, ռազմական պահեստների և ռազմավարական այլ օբյեկտների ծածկույթի և անվտանգության ապահովման գործառույթներ Տոկաևի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր արդիականությունն ու […]

Առողջապահության նախարարությունն արձագանքել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բողոքներին

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: «Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։ Բժշկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի