01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տնօրենն ասաց՝ մեզ անպայման տեղավորելու են աշխատանքի, դրսում չենք մնալու. Նորքի ինֆեկցիոնի աշխատակից

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցներին խոստացել են, որ ըստ գրաֆիկի կշարունակեն աշխատել մինչև ամսվա վերջ, այդ մասին լրագրողներին ասացին աշխատակիցները, ովքեր այսօր բողոքի ակցիա էին իրականացնում։

«Տնօրեն Վարդան Ավագյանն ասաց, որ մինչև ամսվա վերջ աշխատելու ենք, դեռ քննարկվում է մեր աշխատանքի հարցը։ Մեզ անպայման տեղավորելու են աշխատանքի կամ ինչ-որ նոր մասնաշենք են տրամադրելու», – տնօրենի հետ հանդիպումից հետո լրագրողներին իրավիճակը ներկայացրեց աշխատակիցը։

Հիշեցնենք՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցները վաղ առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում։ Հիվանդանոցի շուրջ 80 աշխատակցի դեկտեմբերի 30-ին տեղեկացրել են, որ ազատելու են աշխատանքից։

«Այսօր առողջապահության նախարարություն են գնալու՝ որ որոշեն, թե հետագայում ինչ է լինելու։ Տնօրենն ասաց, որ ինչ-որ հարց լինելու դեպքում անձամբ իրեն դիմենք, ոչ մեկին չլսնեք՝ ո՛չ իրավաբան, ո՛չ էլ ինչ-որ փոխտնօրեն։ Մեզ տնօրենն ասել է, որ պետք է շարունակենք աշխատել, մինչև տեղի հարցը քննարկվի և իմանանք, թե ինչ է լինելու մեր հետագա անելիքը. դրսում չենք մնալու», – ասաց աշխատակիցը։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը հարցի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, թե Ինֆեկցիոն կենտրոնի բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի. մասնաշենքերը կհիմնանորոգվեն։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ