23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 563, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 563 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 708-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8025 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9541-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 38 է, ընդհանուր […]

Հրաժարականի մասին արտահայտությունը կատակ էր. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին հայտարարությունը կատակ էր: «Արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արած արտահայտություն է… իհարկե, կարող եք ծիծաղել», – ընդդիմադիրներին ասաց Էկոնոմիկայի նախարարը: Իր հրաժարականի մասին հարց հնչեցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հարց տվեց Քերոբյանը՝ արդյոք նման պատվախնդրությամբ գնում ու թակում են Արժույթի միջազգային […]

ԱՆ-ն ներկայացրել է «Օմիկրոն» շտամի ախտանշանները

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները, հայտնում են առողջապահության նախարարությունից։   Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են`   կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ:   Հաշվի առնելով այն հանգամանքը, […]

«Ե՞րբ եք հրաժարական տալու». Քերոբյանին հիշեցրեցին խոստումները

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նախկինում ասածները: Քերոբյանը, հիշեցնենք, հայտարարել էր. «Ես ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Նախարարը նաև ասել էր՝ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա: «Ե՞րբ եք հրաժարական տալու», – հետաքրքրվեց պատգամավորը: Արեգնազ Մանուկյանն ընդգծեց, թե այսպիսի վարքագծով Քերոբյանը տեր չի կանգնում իր խոսքին, զրոյացնում է […]

Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով: Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջում այդ հանդիպմանն ունեցած ելույթից մի հատված է հրապարակվել՝ կապված 2022-ը Սփյուռքի տարի հռչակելու պատճառների հետ» «Ինչո՞ւ «Սփիւռքի Տարի»: Նման հռչակում մը կատարելու լուրջ պատճառներ ունէի, որովհետեւ Սփիւռքը սկսած է ծաւալիլ […]

Սերժ Սարգսյանը ասուլիսի փոխարեն հարցազրույց կտա․ «Հրապարակ»

«Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս եւ «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։ Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ […]

Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում․ «Հրապարակ»

 «ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ․ հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու եւս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներեւակայելի էր։ Այս տարվա հունվարի 24-28-ը Իրկուտսկում կայանալու է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի […]

Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս: Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին. – Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար: – Սրբություն: – Արցա՞խը: – Հայրենիք: – Զինվո՞րը: – Երեխաս: […]

Ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին և շահավետ գործարք առաջարկում․ «Հրապարակ»

«Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ։ «Իհարկե՝ ոչ»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի