18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սերժ Սարգսյանը ասուլիսի փոխարեն հարցազրույց կտա․ «Հրապարակ»

«Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս եւ «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։

Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ ստորագրման պատրաստ փաստաթղթերը, որոնք թեեւ չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարակվել։

Վերջին պատերազմից հետո դրանք այլեւս կորցրել են գաղտնիության իմաստը։ Հարցազրույցը կվարի հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը, կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, հավանաբար՝ հունվարի վերջին օրերին, գուցե հենց Բանակի օրը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ