03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուզում եմ՝ այդ կինը երջանիկ լինի. ցավում եմ, որ այսքան տգիտություն կա. Հռիփսիմե Ստամբուլյանն արձագանքեց ՔՊ-ականին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն անդրադարձավ իր ազգանվան շուրջ տեղի ունեցած քննարկումներին:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր, փորձելով արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, ասաց․ «Իսկ ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․ Ստամբուլ․․․ լավ, է, ոչ մի բան»:

«Ես հուսով եմ, որ մենք առաջիկայում կունենանք այնպիսի իշխանություն, որ առողջ հասարակություն կձևավորի ու մանկական տրավմաները չեն անդրադառնա անձի ինքնորոշման վրա ու հետագայում այդ ամենը խորհրդարանում չի անդրադառնա», – ասաց նա:

Պատգամավորը նշեց, թե շատ է ցավում նման որակի քննարկումների համար:

«Կնոջ անունը չեմ էլ հիշում, ուզում եմ, որ ինքը երջանիկ լինի ու իրեն նման բաներ թույլ չտա, կնոջը հարիր չէ նման բաներն անելը: Ես ձեզ մի քիչ գիտելիք եմ մաղթում, կարդացեք Ստամբուլ բառը որտեղից է գալիս, Ստամբուլն ինչ է, որքանով Թուրքիայի հետ կապ ունի, ցավում եմ, որ այսքան տգիտություն կա: Ես ամաչում եմ, որ իմ հայրենիքում գոյություն ունի նման խորհրդարան», – հայտարարեց Ստամբուլյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ