23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2022

«Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում․․․ Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Վերջին տարիներին Անկարայի և Արևմուտքի շահերը, գլոբալ շատ հարցերում, մեղմ ասած չեն համընկնում: 2015թ.-ին սրված ռուս-թուրքական հարաբերությունների արագ կարգավորումից հետո, ընդգծված հակասություններ են ի հայտ […]

Սահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող. Արմեն Գրիգորյան

Սահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Նման վտանգ չկա», – վստահեցրեց Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել […]

Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի ներկայացրած գրավոր փաթեթին. ԱԽ քարտուղար

Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ, գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», – մանրամասնեց […]

Պատրաստ եմ «գրազ գալ» ցանկացածի հետ և ապացուցել, որ Մանվել Գրիգորյանի գույքն ապօրինի չէ. Փաստաբան

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը  «Հենարան» մամուլի ակբումում խոսել է գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինի գույքի բռնագանձման մասին և ներկայացրել է գործին առնչվող մանրամասներ:  

Բարձրաստիճան պաշտոնյաներին տուգանած, նաեւ փչացած մեքենան հրող պարեկները խրախուսվել են. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ՝ խոսենք այն դեպքերի մասին, երբ պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել իրենց կաշառք առաջարկելու համար. Եթե ճիշտ եմ հիշում, մենք այդ դեպքերում քրեական գործեր ունենք հարուցված: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր հերթին ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը նշեց, որ 2021-ի 6 ամիսների ընթացքում պարեկային ոստիկանության […]

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը, ազատվելով Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսչի պաշտոնից, հունվարի 20-ից ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում։ Արժանապատիվ Տ․ Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսչի պաշտոնից, հունվարի 20-ից ծառայության է նշանակվել Մասյացոտնի թեմում։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349 329-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8026 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9542-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 103 է, ընդհանուր […]

Մահացել է Մաքսիմ Սարգսյանը

Կյանքի 86-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը: Համալսարանից հայտնում են, որ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 17:00-ին, «Անդորր» սգո սրահում, հուղարկավորությունը` հունվարի 21-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից: Մաքսիմ Սարգսյանը մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1958 թվականին համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարի […]

Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է: Հարց. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի