«Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման գործում համագործակցության մասին
Դուբայում «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության մասին։ Ըստ Ռոսատոմի մամուլի ծառայության, պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի (Ռոսատոմ պետական կորպորացիայի մաս) նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Կողմերը համագործակցության պատրաստակամություն են […]