09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման գործում համագործակցության մասին

Դուբայում «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության մասին։

Ըստ Ռոսատոմի մամուլի ծառայության, պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի (Ռոսատոմ պետական կորպորացիայի մաս) նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու համար։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ