23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 736-ի

Ապրիլի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  73 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 736-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի, փաստացի բուժվում է 686-ը: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով Հայաստանում մահացել է 7 մարդ, միայն 3-ը՝ երեկ: Կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում: Հայաստանում գործող կարանտինային խստացված […]

Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին․ Սերժ Սարգսյան

«Ունեցել ենք տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր»,- այս մասին քիչ առաջ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ի ցուցադրած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված ամենախնդրահարույց թեմային, այն հարցին՝ արդյոք հայկական կողմերն ունեցել են […]

«Քաղաքացու օրը» այս տարի չի նշվի․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանքները։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած, յուրաքանչյուր տարվա ապրիլի 26-ին պետք է նշվի «Քաղաքացու օրը»։ Եվ, ահա, փետրվարի 28-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել էին գնման ընթացակարգեր՝ միջոցառումները կազմակերպելու համար։ Դրանցից էր, օրինակ, գրաֆիկական դիզայնի ծառայություններ, մշակութային […]

«Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա մեր կորցրածը 400 հեկտարից էլ քիչ տարածք էր». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում, խոսելով ադրբեջանական զինուժի նպատակների մասին, նշեց, որ նրանք հույս ունեին շատ տարածքներ գրավել միանգամից, որից հետո, ըստ իրենց տրամաբանության, ինքը պետք է վերցներ հեռախոսն ու համանախագահներին խնդրեր փրկել մեզ ադրբեջանցիներից: «Եվ բնական է, որ այդ պարագաներում մենք արդեն բանակցային գործընթացում […]

«Այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք». Սերժ Սարգսյան

Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես այնտեղ եմ ասել, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա: Այս մասին «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դա դարձավ շահարման առարկա, բայց այդ մարդկանց […]

Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ-ում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերը, արձանագրում է, որ աղմկահարույց այդ գործերով մեղադրող դատախազները հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են: ՀՀ երկրոդ նախագահ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ըստ լուրերի, Արթուր Դավթյանի […]

Դանիան վարպետաց դաս ցույց տվեց պետական օժանդակության մասով․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Դանիան վարպետաց դաս ցույց տվեց համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական օժանդակության մասով: Այնտեղ որոշել են 90%-ով փոխհատուցել աշխատավարձերն ու անշարժ գույքի վարձակալման համար վճարվող վարձավճարները: Հարկադիր մեկուսացման մեջ գտնվող և իրենց տնտեսական գործունեությունը դադարեցրած ընկերությունները ունեն 2 հիմնական ֆիքսված ծախս. աշխատավարձեր և վարձավճարներ: Եթե […]

Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»:

«Ունեցել ենք 75 զոհ»․ Սերժ Սարգսյանն ու Լևոն Մնացականյանը ներկայացնում են, թե քանի զոհ է կրել հայկական կողմը ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում

Չորս տարի առաջ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում սկսված պատերազմի ընթացքում հայկական բանակը ունեցել է 75 զոհ։ Այս մասին քիչ առաջ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ի ցուցադրած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի ՊԲ նախկին ղեկավար Լևոն Մնացականյանը։ Սերժ Սարգսյանն ասաց․ «Թող տպավորություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի