«Այս իրավիճակը հիշեցնում է այն անեկդոտը, երբ Աստված ասում է՝ հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»․ Մարգարիտ Եսայան
«Անկեղծ ասած՝ երբ ՀՀ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, և պարետ նշանակվեց, ի սկզբանե ես մտավախություն ունեի․ ես քաջ ծանոթ եմ մեր ժողովրդի հոգեկերտվածքին և գիտեմ, որ մենք առանձնապես կարգապահ ժողովուրդ չենք։ Բայց հաճելիորեն զարմացած էի, որովհետև գոնե առաջին տասնօրյակում փորձում էին քիչ թե շատ կարգապահ լինել, ինքնամեկուսանալ, տնից դուրս չգալ, շփումները մինիմումի հասցնել, բայց դժբախտաբար […]