23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2020

Խորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է.  «Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է։ Ծիծեռնակաբերդում 1,5 մլն-ը նորից դառնում է կոնկրետ՝ հայ առ հայ, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի՝ կորուսյալ հայրենիք։ Այդ կորուստը մտնում է ոսկորներիդ մեջ ու հոգիդ մաշելով ցավեցնում։ Խուլ, […]

Միանում ենք մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի զոհերին. Դոնալդ Թրամփ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը. «Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի զոհերին։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին՝ 1915թ․ սկսած, տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ են գնացել մեկուկես միլիոն հայեր։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մաքառումների ուղով անցած ու […]

Մենք հիշում ենք, բայց պահանջատեր լինելու համար կամք և ուժ է պետք․ Վլադիմիր Գասպարյան

Այսօր նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։ Analtiik.am-ի լրագրողին հաջողվեց մի քանի հարցի շուրջ զրուցել Գասպարյանի հետ։ Գասպարյանը նշեց, որ Եռաբլուր այցի նպատակն է ցույց տալ ավագ թոռանը և կրտսեր տղային , թե որտեղ են պահանջատերերը հանգչում․ «Եռաբլուրը մեր պահանջատեր տեսակի հանգչելու տեղն է: Էն հրեշտակ պահապաններին՝ միլիոն ու կեսանոց, որոնք […]

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից: 

Լոքդաունից ելքը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ» հեղինակային հոդվածում անդրադառնում է երկիրը համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս բերելու քայլերին: Կենտրոնանալով երկիրը լոքդաունից  հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է՝ մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում․ մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա «կես-միջոց» է լինելու […]

Ռուսական կողմը շեշտում է՝ տարածքներ հանձնելու խնդիրն ԼՂ բանակցությունների օրակարգում է. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ՌԴ ԱԳՆ մեկնաբանության առնչությամբ: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունն են տարածում՝ կապված Զ. Մնացականյանի՝ Լավրովին տրված կոպիտ պատասխանի հետ։ Եթե ամեն ինչ ճիշտ են ներկայացնում ադրբեջանցիները, ապա իրավիճակն ավելի քան վատն է։ Ըստ այդ տեղեկությունների, ռուսական կողմը […]

ԵԺԿ-ն Թուրքիային կոչ է անում ճանաչել անցյալը եւ հարթել թուրք ու հայ ժողովուրդների հաշտեցման ճանապարհը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ԵԺԿ Facebook-յան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք Թոուրքիային կոչ ենք անում ճանաչել իրենց անցյալը եւ դրանով իսկ հարթել թուրք ու հայ ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհը: Ընդգծում ենք, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխումը եւ արդյունավետ պատիժը պետք է […]

Հայոց ցեղասպանության քննարկման միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Էվրենսել» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի քննարկման և առերեսման միակ վայրը հիմնադրման 100-ամյակը նշող Թուրքիայի խորհրդարանն է: «Այս հողի վրա տեղի է ունեցել հայերի ցեղասպանությունը: Ոչնչացվել է հայ ժողովուրդը և նրա մշակութային ժառանգությունը: Սակայն դրա հետ չեն առերեսվել 105 տարվա ընթացքում, ավելին՝ […]

Հայաստանը պետք է հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորի. «Ազգային օրակարգ»

Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկայում ձեւավորի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արեւմտյան Հայաստանում եւ կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի