23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2020

«Փիառվեցիք, էն պապին էլ քնահարամ արեցիք». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսյայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ստացվեց, որ կորոնայով պայմանավորված ճգնաժամը «հնարավորություն» տվեց ՀՀ կառավարությանը, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը արգելել քաղաքացիներին՝ այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Ախր, ոնց չասեմ, այ մարդ, դա հնարավորություն չէր, դա սահմանափակում էր եւ ճգնաժամի պատճառով մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված էր։ Եվ դա, ես նորմալ եմ համարում։ […]

Հայ-ռուսական հարաբերություններն իջել են պատմական նվազագույն մակարդակի. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ» վերտառությամբ։ Գրառման մեջ Թևանյանը նշել է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները շատ հակասական են։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Առաջին հայացքից կարող է թվալ, թե կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում մեր տնտեսությունն իրոք նոր […]

Միայն տանը մնալով այլևս հարցը չի լուծվի. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեր հայրերին, մայրերին, պապիկներին և տատիկներին պաշտպնելու համար պետք է մնանք տանը… Այո՛, համամիտ եմ նախարարի այս կոչի հետ, բայց մի բան կա, որ ինձ համար մնում է անհասկանալի` մարտի սկզբին, երբ մեր երկրում արդեն կար կորոնավիրուսի հաստատված դեպք, ինչու նախարարը նման ջանասիրությամբ չէր համոզում վարչապետին, որ […]

Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. Հրանտ Բագրատյան

Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2020-ի առաջին եռամսյակի մակրոտնտեսական թվերը։ Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. ՏԱՑ-ը 4 տոկոսով, արդյունաբերությունը՝ 8.7, գյուղատնտեսությունը […]

Վարչապետի աշխատակազմում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 46.000 դոլար. AntiFake.am

AntiFake.am-ը գրում է. Վարչապետի աշխատակազմի՝ 2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։ Հարցում է ուղարկվել ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ «Ի պատասխան հարցման վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի՝ […]

Դպրոցներում փոխադրական նաև ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան

Եկել ենք եզրակացության, որ տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու և մայիսին ևս հեռավար կրթությունը շարունակվելու է։ Այս մասին ապրիլի 27-ին, ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարն անդրադարձավ դպրոցներում փոխադրական քննություններին. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին։ Աշակերտների մինչև մարտի 13-ն […]

«Մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքի առջև». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ ջան, կորոնավիրուսը դեռ չի նահանջել, նույնիսկ իր պիկին չի էլ հասել: Ուստի խնդրում եմ պահպանեք անվտանգության նորմերն ու կարգապահությունը: Կառավարության ղեկավարին էլ հորդորում եմ վերջապես վերջ դնել ներքաղաքական հաշիվներ մաքրելուն եւ անլուրջ քաղաքականությանը։ Մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքի առջև և կարիք չկա առանց […]

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի