ՀՀԿ-ն երբեք չի եղել անձի կուսակցություն, այն եղել է քաղաքական ճանապարհ անցած մարդկանց գաղափարական միավորման արդյունք. Սամվել Նիկոյան
Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեսուն տարի առաջ այս օրը` 1990 թվականի ապրիլի 2-ին, հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց։ Այն ռազմական էր, քանի որ Արցախյան ազատամարտի սկզբում կազմավորված «Անկախության Բանակ» ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ-ի ձևավորման և հիմնադրման համար եւ քաղաքական էր, քանի որ 1967 – […]