20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2020

Ինչպե՞ս արտակարգ դրության պայմաններում լուծել Պահքը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։ 168․am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգով Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ նրանք, ովքեր պահքի մեջ են […]

Սամվել Կարապետյանը 20.000 դոլար է նվիրել ՌԴ-ից հայերին ինքնաթիռով ՀՀ վերադարձնելու համար

«Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր  Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 20 հազար ԱՄՆ դոլար: Ամբողջ գումարը կուղղվի Ռուսաստանից մեր հայրենակիցներին ինքնաթիռով  անվճար Հայաստան վերադարձնելու գործին: Սակայն Սամվել Կարապետյանը միակը չէ, այլ  աջակիցներ էլ կան, որոնց վերաբերյալ մեր հիմնադրամն արդեն պաշտոնական տեղեկատվություն է տարածել, բացի այդ, նվիրատուների ամբողջ ցանկը հրապարակված է  հիմնադրամի կայքում»,- ի […]

Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալու դռնփակ

Եկեղեցին կոչ է արել քաղաքացիներին ներկա չգտնվել զանգվածային միջոցառումներին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով», – ասաց նա՝ հավելելով․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցին, մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում այս խնդրին»։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «977 դեպք ունենք, երեկվանից մինչ այս պահը 30 դեպք», – ասաց վարչապետը։ Նա նկատեց, որ այս պահի դրութամբ կա արձանագրված 13 մահվան դեպք, մահացածները միջին տարիքը՝ 76.2 տարեկան, իսկ վարակվածների միջին տարիքը՝ 42:  Այս թվերը, ըստ վարչապետի փաստում են հետևյալի մասին. […]

Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

Մեր եզրակացությունն այն է, որ ապրիլի 24-ի և մայիսյան տոնակատարությունների միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետև սովորական ընթացակարգի դեպքում կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ: Այսինքն՝ այն պաշտոնյաներն, ովքեր ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այդ […]

Առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի սահմանափակումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն:   Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս […]

Բա որ ավելի կարևոր կենսական օրգան վիրահատի, ինչքա՞ն ժամանակ եք որոնելու Դանիբեկյանին. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առողջություն մաղթելու փոխարեն… Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում , քննադատում ու հեգնում եք: Բա եղա՞վ… Ախր հասկացեք, եթե նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը, բա որ՝ Աստված չանի՝ հանկարծ մի ավելի […]

Արցախում կորոնավիրուսով վարակվածների մեկի վիճակը միջին ծանրության է. թեստ է հանձնել ևս 9 անձ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան: ✅ Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի