17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2020

Հայաստանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է ևս մեկ մահ. վարակվածների ընդհանուր թիվը 966-է, մահերինը՝ 13

Ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 966-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 173  քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։ 

Այսօր Ավագ շաբաթն է՝ Ճրագալույց Զատկի

Այսօր Ավագ շաբաթն է՝ Ճրագալույց Զատկի։ Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս […]

Խի՞ եք խաբում, սովից կոտորվում ենք․ ողբերգություն՝ Բաթոյանի էջում․ «Հրապարակ»

«Լուր է ավետում ֆեյսբուքյան իր էջում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը․ Զարուհի Բաթոյան․ «Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2.307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188.732.000 դրամ»։ Ա՜յ քեզ զարմանք․ ոչ ոք չի հավատում, որ դա կարող է ճիշտ լինել։ […]

Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով»։

Ինչո՞ւ են ուզում երկարաձգել արտակարգ դրությունը․ «Հրապարակ»

«Այսօր շրջանառության մեջ դրվեց կառավարության նոր որոշման նախագիծը՝ Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին։ Այն առնվազն տարակուսանքի տեղիք տվեց, քանզի դատելով վերջին շաբաթների իրադարձություններից եւ իշխանությունների պահվածքից, սպասելի էր, որ արտակարգ դրությունը չի երկարացվի, կամ էլ անգամ եթե երկարացվի՝ որոշակի փոփոխություններ կարվեն այդ ռեժիմում եւ որոշ սահմանափակումներ կհանվեն։ Նախ այն պատճառով, որ ոչ ոք չգիտի, թե կորոնավիրուսի […]

Իշխանությունը չի կարողանում ընկալել՝ ուղիղ խոսքը մենակ էշին են ասում․վերլուծաբան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամեն անգամ, երբ ռուսական այս կամ այն պաշտոնյան կամ Կրեմլյան վերլուծաբանը հայտարարում են, որ գազի սակագնի հետ կապված հարցը Հայաստանի իշխանությունները պետք է քննարկեն տնտեսական մակարդակում ու միմիայն «Գազպրոմ»-ի հետ, սա նշանակում է, որ ոչ թե այդ հարցը լուծում է «Գազպրոմ»-ը, այլ ընդամենը բացեիբաց հասկացվում է, որ Հայաստանի […]

Վերջին ջոկերն են խաղի մեջ մտցնում․ Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանի մասին

Մենք բոլորս մի մեքենայի մեջ ենք, ավտո վարողը քիչ չէ՝ խմած է, ղեկին էլ ծխում է, մի հատ էլ՝ հեռախոսով խոսում է, մի հատ էլ՝ մտել է դիմացի ճանապարհով 150-ի տակ քշում է․ բա չասե՞նք՝ ախպեր, սաղիս գլուխը կուտես՝ քոնն էլ հետը, արի իջիր, մի հատ նորմալ քշող բերենք․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի […]

Արժեհամակարգի դեֆեկտ․ Լենան ասել է ճշմարտությունը․ «Իմ ձայնը»

«Իմ Ձայնը» նախագիծը գրում է.  «ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրառման շուրջ աղմուկը չի դադարում։ Բոլոր փորձերը` մոռացության տալ, շտկել, ձախողվում են։ Ցավոտ տեղին է կպել, շատերին է կպել՝ մանավանդ այսօր։ Իրականում Լենան ասել է ճշմարտությունը, փոխանցել է իր թիմի ներքին տրամադրությունները։ Ասել է հավաքական կարծիքը։ Լենայի գրառման մեջ ամենասկանդալայինը ոչ թե բուն գրառումն է, այլ […]

«Դա պարզապես ամոթ է. կոչ եմ անում թե՛ ԱԺ այսօրվա պատգամավորներին, թե՛ կառավարության անդամներին՝ ինքնակամ հրաժարվել այդ ինստիտուտից». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին քննարկվող պարգևավճարների թեմային, ասաց, որ նախ՝ գործող իշխանության կողմից ներդրված պարգևավճարների ինստիտուտը զավեշտալի է. «Պետք է յուրաքանչյուրն իրեն հաշիվ տա, թե իրենց ո՞ր կատարած աշխատանքի համար են այդ պարգևավճարները ստանում. խորհրդարանական դիվանագիտության զարգացման համա՞ր՝ թող բերեն օրինակներ, թե ինչ հաջողություններ են ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի