23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2020

Մայիսի 4-ին իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

Մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ, հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից։ «Հաշվի առնելով նոր տիպի կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն որից հետո հնարավոր կլինի […]

Մայիսին յուրաքանչյուր ընտանիքի պիտի 100 հազար դրամ վճարվի. Էդմոն Մարուքյան

Մայիսին յուրաքանչյուր ընտանիքի պիտի 100 հազար դրամ վճարվի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Առաջարկում ենք մայիս ամսից 100 մլրդ դրամ նախատեսել ու 50 մլրդ դրամից ամեն ընտանիքի 100 հազար դրամ վճարել, մնացած 50 մլրդից հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուի», – նշեց նա։ Մարուքյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է վերանայել սոցիալական աջակցության […]

Փաստաբանների պալատը կօգնի քաղաքացիներին լրացնել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի դիմումները

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված, և այն, որ ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար […]

Նախկինների հանդեպ Փաշինյանի խանդը ծեծված նյութ է դարձել․ Հարություն Հարությունյան

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյա էջում գրել է․ «Մի քիչ երկար ստացվեց, բայց արժի կարդալ. Մանիպուլյացիաների հնարքներին մենք բախվում ենք բավական հաճախ, համարյա ամեն օր: Մանիպուլյացիան հոգեբանական ներգործման մի ձև է, որի հմտորեն կիրառումը տանում է մեկ այլ մարդու մոտ թաքնված այնպիսի դիտավորությունների գրգռմանը, որոնք չեն համընկնում նրա` իրականում ունեցած ցանկություններին:Մանիպուլիացիաները լինում են […]

Կառավարությունն այլևս չի հավատում, որ այս տարի տնտեսական աճ կլինի.168.am

168.am-ը գրում է․ «Կառավարությունն այլևս չի հավատում, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճ կլինի. ոչ միայն աճ չի լինի, այլև կանխատեսվում է, որ տնտեսությունը 2 տոկոս անկում կարձանագրի։  Կավելանա գործազրկությունը, կնվազեն եկամուտները։ Սպասումները հոռետեսական են տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտներում և ուղղություններով։ Տնտեսության անկումը բացասական ազդեցություն կունենա նաև պետական բյուջեի մուտքերի վրա. կկրճատվեն հարկային եկամուտները։ Կմեծանա […]

Հայաստանում կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1808-ի, մահվան դեպքերինը՝ 29-ի

Ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1808-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 848 քաղաքացի, փաստացի բուժվում է 931-ը:    Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 մարդ։

«Հիմա փաթեթայի՞ն է, թե՞ փուլային. Ո՞վ է ստում». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա փաթեթայի՞ն է, թե՞ փուլային. Ո՞վ է ստում: Մի քանի օր առաջ Սերգեյ Լավրովի թեթև ձեռքով պարզ դարձավ, որ բանակցային սեղանին, ամեն դեպքում, ինչ-որ փաստաթղթեր կան, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում։ Փաստ N-0, որը վերջին երկու տարիներին համառորեն հերքվում է Նիկոլի և Զոհրաբի կողմից։ Նախարար Զոհրաբը, պատասխանելով […]

Ընկեր Սեթոյին հեղափոխությանն աջակցելը չփրկեց․ «Իմ ձայնը» նախագիծ

Դատարանը «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրենի խափանման միջոց ընտրեց կալանքը։ Դատավորը դժվար թե այլ որոշում կայացներ հեղափոխական լիդերի վնգստալու մասին լայվից հետո։ Բայց դատավորին դեռ թողնենք մի կողմ։ «Մուլտի գրուպը» Հայաստանի խոշոր հարկատուներից է՝ տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող։ Համավարակի պայմաններում, երբ պետությունները կանգնում են տնտեսական կոլապսի առաջ, նման ընկերության տնօրենին կալանավորելը իրավիճակը ոչ ադեկվատ գնահատելու հետևանք […]

Մենք չենք ասում՝ դուք դավաճան եք, բայց տգետ եք հանցավորության աստիճանի․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, երբ մարդը սեփական թերթ ունի եւ այդ թերթում տեքստեր տեղադրելու հնարավորություն։ Վատ է, երբ այդ նույն մարդը երկրի վարչապետ լինելով, աշխատելու կամ կենսական հարցերի մասին ժողովրդի առջեւ անմիջապես բացատրվելու փոխարեն կրկին մեզ հետ խոսում է իր անանուն հոդվածներով։ Հերթական այդպիսի զեղում Նիկոլն իր կայքի էջերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի