Փաստաբանների պալատը կօգնի քաղաքացիներին լրացնել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի դիմումները
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/04/3BD1138A-0CE1-4C9F-9479-371DFFDA8582.png)
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված, և այն, որ ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն, հայտարարում է քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին:
Համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին
Դիմումների համար՝ էլ. փոստ [email protected]
Փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2
Խորհրդատվության համար հեռ.՝ (+374) 10 600 714