23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախկինների հանդեպ Փաշինյանի խանդը ծեծված նյութ է դարձել․ Հարություն Հարությունյան

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյա էջում գրել է․

«Մի քիչ երկար ստացվեց, բայց արժի կարդալ.

Մանիպուլյացիաների հնարքներին մենք բախվում ենք բավական հաճախ, համարյա ամեն օր: Մանիպուլյացիան հոգեբանական ներգործման մի ձև է, որի հմտորեն կիրառումը տանում է մեկ այլ մարդու մոտ թաքնված այնպիսի դիտավորությունների գրգռմանը, որոնք չեն համընկնում նրա` իրականում ունեցած ցանկություններին:Մանիպուլիացիաները լինում են միջանձնային և զանգվածային:

Միջանձնային մանիպուլյացիան ուղղված է, որպես կանոն, քաղաքական գործչի շրջապատին, զանգվածայինը` հասարակությանը: Որոշակի մարդկանց և զանգվածների տրամադրության վրա մանիպուլյացիաներ անելու կարողությունը միշտ չէ, որ համադրվում են մեկ մարդու մեջ: Իսկ նման համադրման արդյունքները երբեմն ուղղակի ֆանտաստիկ են: Նապոլեոնը, Լենինը, Ստալինը, Հիտլերը և բազմաթիվ այլ քիչ հայտնի բռնակալներ ասվածի փայլուն հաստատումն են: Նրանք հմտորեն մանիպուլյացիայի էին ենթարկում իրենց շրջապատին և ամբողջ երկրների:
Մանիպուլյատորը հանդիսանում է իր կենսական դիրքորոշման զոհը: Մանիպուլյացիան կյանքի պսևդոփիլիսոփայությունն է, որն ուղղված է այն բանին, որպեսզի շահագործի և վերահսկի ինչպես իրեն, այնպես էլ ուրիշներին:

Հետաքրքրական են գեներալ Գ. Գուդերիանի դիտարկումները, որը համարում էր, որ Հիտլերը «մշտապես ձգտում էր, որ եղելությունների իրական վիճակի հետ կապված` իրեն և շրջապատին մոլորության մեջ պահի` ջանալով պահպանել գոնե իր պետական կառույցի ամրության թվացյալությունը: Մանիպուլյատորի դասական օրինակ Հիտլերը ավելի ու ավելի էր կտրվում իրականությունից` իր իսկ կողմից կառուցած արհեստական աշխարհն ընդունելով իրականության փոխարեն: Իրավիճակը խորանում էր նրանով, որ բռնապետի շրջապատը չէր կարողանում առարկել նրան` ասելով միայն այն, ինչ նա ուզում էր լսել: Իշխանության չափազանց կենտրոնացումը մեկի ձեռքում, վախի մթնոլորտը, որում գտնվում են բռնակալին շրջապատող մարդիկ, վերջին հաշվով բռնապետին տանում են իրականությունից կտրվելուն, իր շուրջը պատրանքային աշխարհ ստեղծելուն:
 

Մանիպուլյացիաների նկատմամբ հակումը, բնորոշ է այսպես կոչված նյարդային անհատին: Նևրոտիկների պահանջմունքներից մեկը իշխելու, իշխանություն ունենալու պահանջմունքն է: Հայտնի հոգեբան, հոգեթերապեվտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին, համարում է, որ իշխելու սևեռուն ցանկությունը առաջացնում է «մարդու մոտ անկարողություն` հավասար հարաբերություններ հաստատելու համար: Եթե նա առաջնորդ չի դառնում, ապա իրեն ամբողջովին կորած է համարում, կախյալ և անօգնական: Նա այնքան իշխող է, որ իր իշխանության սահմաններից դուրս եկող ամեն մի բան նրա կողմից ընկալվում է որպես սեփական անձի ստորադասում: Զայրույթի պոռթկումը նրան կարող է հասցնել ընկճվածության, հուսալքության և հոգնածության»: Նույնիսկ այդպիսի սխեմատիկ կերպարը ծնում է բազում զուգահեռներ: Այս տեսակետից դիտարկենք Նիկոլ Փաշինյանին, որի հիվանդագին խանդը նախկին իշխանության ներկայացուցիչների հանդեպ, որոնց նա չի դադարում համարել, որպես հավակնորդների, արդեն ծեծված նյութ է դարձել և ինչպես ընդունված է ասել՝ նավթալինի հոտ է գալիս : Ի դեպ, քաղաքական կենսագրությունը հստակորեն ցույց է տալիս, որ նման խառնվածքի մարդիկ ոչ միայն հիանալի մանիպուլյատորներ են լինում, (չմոռանանք թե նա ինչպես «կախարդեց» ամբողջ երկրին), այլեւ իրենք էլ դառնում են մանիպուլյատորների համար թեթև մարսվող պատառներ:
Քաղաքական գործիչի, իր միջավայրի վրար ներգործելու մեթոդները և եղանակները տարբեր են լինում:
 

Կառավարման ավտորիտար կամ տոտալիտար ոճը անպատկերացնելի է առանց մանիպուլյացիաների, քանի որ դրանց հիմքում ընկած է ստորադասների (համախոհների) ճնշումը առաջնորդի կողմից: Առաջնորդը, մի կողմից, մշտապես պետք է շրջապատին ներարկի իր բացառիկության և անսխալականթյան միտքը և, մյուս կողմից, ամեն կերպ ստորացնի համախոհներին: Նման սկզբունքով կառուցեց իր հարաբերությունները միջավայրի հետ Ստալինը: Նրա բացահայտ ծաղրական արարքները թելադրվում էին ոչ այնքան բնավորության առանձնահատկությամբ, ինչպես ոմանք միտված են կարծել, այլ միայն պրագմատիկական նպատակներով: Համախոհներին ցույց տալով նրանց չնչինությունը և միաժամանակ սեփական բացառիկությունը` նա այդ ձևով պահպանեց իր իշխանությունը, լեգիտիմացրեց այն իր շրջապատի աչքում: Իհարկե, Ստալինի նման վարքագիծը ուներ նաև հոգեբանական պատճառ: Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ սադիստական գործողությունը արմատներով հասնում է ինքն իրեն զոհ զգալուն: Ստալինը ենթագիտակցորեն զոհ դառնալու վախ էր զգում, «թաքցնում էր իր անհանգաստությունը` անհանգստություն պատճառելով այլոց»:
 

Բռնակալներին միավորող հատկանիշներից մեկը հանդիսանում է անհատական հիպնոսականությունը և կախարդող հայացքը:
Նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից Էրիխ Ֆրոմմը, վերլուծելով Հիտլերի կյանքը, փորձում էր բացել նրա կախարդող հայացքի գաղտնիքը: «Բոլոր ականատեսները համակարծիք էին, որ Հիտլերի աչքերը սառն էին, ինչպես և սառն էր նրա ամբողջ դեմքի արտահայտությունը, և, որ նրան ընդհանրապես օտար էր որևէ ջերմ զգացմունք: Այդ գիծը կարող էր վանել, և այն, իրոք, վանում էր շատերին, բայց և կարող էր լինել մագնիսական ուժի ակունք: Սառը դաժանություն արտահայտող դեմքը վախ է ներշնչում: Սակայն որոշները գերադասում են վախը, քան հիացմունքը: Այստեղ ավելի լավ սազում է «դող» բառը. այն բացարձակ ճշգրտորեն է փոխանցում նման իրավիճակին հատուկ զգացմունքների միախառնումը: Դողը իրենում միավորում է սարսափն ու երկյուղածությունը»:

Հասկանալու համար, թե ինչու Հիտլերը այդպես ուժեղ էր ազդում իր շրջապատի վրա, Է. Ֆրոմմը բերում է մի քանի պատճառ.
-չտատանվող վստահությունը իր գաղափարներին
-ոճի պարզությունը
-արտիստական ձիրքը
-տեմբրին և իր ձայնի հուզարտահայտչական երանգներին կատարյալ տիրապետումը
-հույզերի բնականությունը
-բացառիկ հիշողությունը
-ցանկացած թեմայով դատողություններ անելու կարողությունը:
Առավել հազվադեպ են բռնակալների մասին խոսում` որպես մանիպուլյացիաների զոհերի: Պարադոքսն այն է, որ մանիպուլյատորն ինքը կարող է դառնալ մանիպուլյացիայի ենթարկվող: Այս վտանգավորությունը առավել մեծ է նրանով, որ նման առաջնորդները, որպես կանոն, իրենց շրջապատում են այնպիսի մարդկանցով, ովքեր հակված են մանիպուլյացիաների: Օրինակ, Բերիան որպեսզի մշտապես պետք լինի Տիրոջը, խելքին փչում էր դավադրություններ բացահայտել նույնիսկ այն ժամանակ, երբ այդպիսիք չկային: Սա լավ պատկերված է «Զղջում» ֆիլմում, երբ Վառլամ Արավիձեն ասում է. «Ինչպես ասել է Կոնֆուցիոսը. «Դժվար է գտնել կատու մութ սենյակում, հատկապես եթե այնտեղ այն չկա». Բայց մենք, միևնույն է, կգտնենք կատու մութ սենյակում, եթե նույնիսկ այն այնտեղ չէ»: Եվ թեև Ստալինը հրաշալի հասկանում էր Բերիայի ռազմավարությունը, սրան հաջողվեց իր նախորդներից ամենաերկարը մնալ իր պաշտոնում, քանի որ նա կարողանում էր համոզիչ դարձնել իր ինտրիգները կոնկրետ գործերով:
 

Ի միջի այլոց, Է. Ռաձինսկու կողմից առաջ քաշած վարկածն այն մասին, որ Ստալինը փաստորեն սպանվել է իր համախոհների ձեռքով, ովքեր մտածված կերպով նրան բժշկական օգնություն չցուցաբերեցին (առաջին հերթին Մալենկովն ու Բերիան), հաստատում է, որ նույնիսկ այնպիսի նշանավոր մանիպուլյատոր, ինչպիսին Ստալինն էր, վաղ թե ուշ դառնում են իրենց մանիպուլյացիաների զոհը: Ստալինն այնքան խորն էր արհամարհում իր շրջապատին, որ նույնիսկ մտքով չէր անցկացնում, որ նրանք կհամարձակվեն նման բան անել: Ցանկալին և իրականը տեղերով փոխվել էին: Իսկ համախոհները, ովքեր գործում էին վախի և ինքնապահպանման բնազդով, վախից դիմեցին հուսահատ քայլի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ