31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն տանը մնալով այլևս հարցը չի լուծվի. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեր հայրերին, մայրերին, պապիկներին և տատիկներին պաշտպնելու համար պետք է մնանք տանը… Այո՛, համամիտ եմ նախարարի այս կոչի հետ, բայց մի բան կա, որ ինձ համար մնում է անհասկանալի` մարտի սկզբին, երբ մեր երկրում արդեն կար կորոնավիրուսի հաստատված դեպք, ինչու նախարարը նման ջանասիրությամբ չէր համոզում վարչապետին, որ դադարեցնի կեղծ օրակարգի քարոզարշավը և մնա տանը, որպեսզի պաշտպանի, թեկուզ և իրենց ընտրած, բայց այս հարցում անմեղ ժողովրդին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Բացատրությունը մեկն է` չգիտեր, որ կարող ենք հասնել այս իրավիճակին և հենց ինքը լինի այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն, չգիտեր որ այդքան մարդու կյանք և առողջություն կմնա իր խղճին… Չգիտեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառների մեջ մտնում է վարակի նոր լինելը` նոր վարակների մասին քիչ են իմանում բոլորը:

Իսկ այ սուբյեկտիվ պատճառը այն է, որ սեփական էգոն` սեփական հանցավոր ինքնավստահությունը, ամեն ինչ իմանալու թվացյալ զգացողությունը և տեղեկատվության պակաս ունեցող ժողովրդին մոլորեցնելու իշխանական հնարավորությունը չկարողացավ մի կողմ դնել հանուն բնակչության առողջության և իր պաշտոնական առաքելության: Այստեղ է իրականությունը, այստեղ է պատճառը, որ մեր երկիրը այսօր գտնվում է այս իրավիճակում, այստեղ է մեղքի բաժինը և այստեղ է նաև լուծումը…

Այն ժամանակ էր պետք կոչեր անել, այլ ոչ թե հիմա, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և միայն տանը մնալով այլևս հարցը չի լուծվի…

Իսկ հիմա, երբ հնարավորություն է ընձեռնվել նվիրատվության և բյուջեի գումարները անվերահսկելի կերպով ծախսել (առանց որևէ դրական արդյունք արձանագրելու) ու դրա հետ մեկտեղ իր ապիկար աշխատանքի իրական պատկերը թաքցնել` պատսպռվել է «արտակարգ դրության» հետևում ու կոչեր է անում…

Մեկը չկա՞, որ հարցնի` բա էտ «ոչ այդքան վտանգավոր» վարակից ինչու՞ ես ուզում պաշտպանվել… մեկը չկա՞, որ հարցնի` բա որ պաշտպանում ես, ինչպե՞ս է ստացվում, որ օրական տասնյակներով նոր դեպքեր են գրանցվում… Հ.Գ. ես դեռ սպասում եմ արտակարգ դրության ավարտին… #մնացեք_առողջ»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ