23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Խոցելի խմբերի և տնտեսության համար գազը կտրուկ կթանկանա․ 168.am

168.am–ը գրում է․ «Հավանաբար շատերն են հիշում, թե իշխանափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ էր խոստանում հասարակությանը գազի գնի հարցում։ Հայտարարվում էր համակարգում համատարած թալանի ու չարաշահումների հետևանքով ձևավորված չհիմնավորված բարձր սակագների, որոնք իշխանափոխությունից հետո պիտի նվազեցվեին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անցել է գրեթե 2 տարի։ 2 տարում գազի սակագինն այդպես էլ չնվազեց։ Իսկ այսօր արդեն […]

Սամվել Բաբայանը՝ բարձր պաշտոնի՞․ ինչ սցենար է շրջանառվում Արցախում․ Հրապարակ

«Թեեւ Արցախի Սահմանադրությունը նախագահին լիազորում է միանձնյա կառավարություն կազմել, սակայն ընտրություններից մեկ օր անց եւ նախագահական երկրորդ փուլին ընդառաջ՝ Արցախում արդեն խոսում են, որ բանակցություններ կսկսվեն մոտ 50 տոկոս ձայն ստացած Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի համար ձայներ ապահոված եւ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժ դարձած Սամվել Բաբայանի միջեւ, որպեսզի երկրորդ փուլից հետո՝ Հարությունյանի հաղթանակի պարագայում, […]

Չեմ կարծում՝ այս փուլում «Գազպրոմը» կարողանա զեղչեր ապահովել․ Սիմոնով․ 168.am

168.am–ը գրում է․ «Ռուսական կողմը փորձել է արձագանքել իր բոլոր գործընկերների առաջ քաշած խնդիրներին դրականորեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով նավթի գների անկման ֆոնին Ռուսաստանի վարած գազային քաղաքականությանը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները […]

ՀՀԿ 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանից և Չինաստանից

Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ: «Միասնական Ռուսաստան» (“ЕДИНАЯ РОССИЯ”) համառուսաստանյան կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր 30-ամյակի կապակցությամբ: Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես կապված են եղել հատուկ հարաբերություններով: Այսօր ևս մեր երկրների միջև […]

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:   Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ադրբեջանական կողմը […]

Վիտալի Բալասանյանը պարզապես պարտավորված է այդ ծառայությունն էլ մատուցի Արցախի Հանրապետությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը ներքին կայունության ու անվտանգության մեծ ռեսուրս ունի փաստորեն։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը ցույց տվեց դա՝ մոտ 15%։ Հրաշալի է։ Չեմ բացառում, իհարկե, որ այդ թիվը, իրականում, էլ ավելի մեծ է, բայց 15-ն էլ է տպավորիչ։ Հետևապես Արցախի հաջորդ իշխանությունները մի հարցում կարող են […]

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Հոգեհանգստին ներկա էր նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ մարտի 14-ի երեկոյան Երեւանում Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիանա Կաոիլին, դեռեւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել «Նորք» ինֆեկցիոնում

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի