23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում. Հրապարակ

«Երեկ Արցախից լուրեր էինք ստանում, որ 2-րդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում: Բանն այն է, որ նրան աջակցած եւ ձայների 80 տոկոսն ապահոված Սամվել Բաբայանը հնարավոր է 2-րդ փուլում չաջակցի Մայիլյանին, քանզի նա հասել է իր նպատակին՝ եւ իր կուսակցությունը խորհրդարանում 2-րդ ուժն է: Ավելին՝ չի բացառվում, որ նա կոալիցիա […]

Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է Երևան․ Հրապարակ

«Երեկ ԼՂ նախագահի գրեթե հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը Երեւանում էր: Քաղաքական շրջանակներում պնդում կար, որ նա եկել է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Դուք Երեւանո՞ւմ եք՝ երեկ կեսօրին հարցրինք Արայիկ Հարությունյանին, տեղեկություն ունենք, որ երկու օր Երեւանում եք լինելու։ «Արդեն ոչ` Երեւանում չեմ, վերադարձել եմ Արցախ»: Իսկ ինչո՞ւ էիք եկել։ «Հազար ու մի գործերով, ինչ է` […]

Ինչո՞ւ է գազը թանկանում․ ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրներ կան․ Փաստ

«Հայաստանում գազի գնի թեման այն հարցերից է, որի նկատմամբ հանրությունը չափից ավելի զգայուն է։ Խնդիրն այն է, որ գազի սակագինը լուրջ սոցիալական խնդիրների հետ է կապված, եւ դրա բարձրացումը կարող է պատճառ դառնալ, որ հանրապետությունում շղթայական թանկացումների ալիք սկսվի, իսկ թանկացումների արդյունքում ավելի է բարդանալու քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը։ Այդ է պատճառը, որ գազի գնի բարձրացման […]

Համաճարակից հետո կառավարությունում հրաժարականներ ու պատժվողներ պետք է լինեն․ Աշոտյան

«Եվրոպական երկրների արձագանքն Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ տրաֆարետային կանխատեսելի գնահատականներ էին։ Այստեղ կառավարությանը քննադատելու տեղ չունեմ։ Սակայն դրանք դուրս էին Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված քաղաքական գնահատականների սահմաններից, իսկ նրանց շրջանակը կոմպրոմիսային, փոխզիջումային է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Աշոտյանը կարծում է, որ ԱԺ-ի […]

ՀՀԿ-ն երբեք չի եղել անձի կուսակցություն, այն եղել է քաղաքական ճանապարհ անցած մարդկանց գաղափարական միավորման արդյունք. Սամվել Նիկոյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեսուն տարի առաջ այս օրը` 1990 թվականի ապրիլի 2-ին, հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց։ Այն ռազմական էր, քանի որ Արցախյան ազատամարտի սկզբում կազմավորված «Անկախության Բանակ» ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ-ի ձևավորման և հիմնադրման համար եւ քաղաքական էր, քանի որ 1967 – […]

ՀՀԿ-ի եվրոպական գործընկերները շնորհավորել են կուսակցության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որի քաղաքական ընտանիքի անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր շնորհավորական հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԺԿ ֆեյսբուքյան և թվիթերյան պաշտոնական էջերում, նշում է․ «Շնորհավորում ենք 30 տարի առաջ հիմնադրված Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ ՀՀԿ-ն անկախ Հայաստանի առաջին քաղաքական կուսակցությունն էր։ […]

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: ՀՀ երրորդ նախագահը նաև […]

Լոռիում կորոնավիրուսի ևս երկու դեպք է արձանագրվել. Մարզպետը սթափության կոչ է անում

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք, ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։  «Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս: Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի […]

Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղերք, ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու. Արթուր Վանեցյան

Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում, ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը, Instagram-ում գրել է ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։   «Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի