23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալաուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։ Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և […]

Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:  Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:  Ծաղկազարդի Սուրբ Պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն […]

«ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովին՝ ինքնամեկուսացվեք, ցրվեք տներով, ամոթ է». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Հաղթանակի ապրիլ»,նայեք, դիտեք եւ առերեսվեք իրականությանը․․․․։ Շնորհակալություն 5-րդ ալիքի ստեղծագործական խմբին, լրագրողներին, օպերատորներին, ռեժիսորին, խմբագիրներին, բոլորին, հատուկ՝ Հարություն Հարությունյանին, պրոֆեսիոնալ, ազնիվ եւ սրտացավ աշխատանքի համար․․․։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովին՝ ինքնամեկուսացվեք, ցրվեք տներով, ամոթ է․․․ Բոլորն ամեն ինչ գիտեին եւ գիտեն, մեր […]

«ԱԺ այն անիմաստ, ժամանակավոր եւ ձրիակեր հանձնաժողովը ցրեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ այն անիմաստ, ժամանակավոր եւ ձրիակեր հանձնաժողովը ցրեք։ Դրա փոխարեն նայեք Harutyun Harutyunyan-ի ֆիլմը ապրիլյան պատերազմի մասին։   «Օդում կախված» բազմաթիվ հարցերի շիտակ պատասխանները այդ ֆիլմում են։    Կռված տղերքի, նահատակված հերոսների, միասնական ժողովրդի  արյամբ, քրտինքով եւ ոգով վաստակած ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ մասին պատմական կտավ էր։   […]

Եթե սա պատերազմ է, հրամանատարները պիտի դատվեն պատերազմական օրենքներով

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր է՝ իշխանությունները շրջանառում են «սա պատերազմ է, և ուրեմն պետք է համապատասխան քայլեր անել» թեզը։ Եթե պատերազմ է, ապա… … նախ՝ արձանագրենք, որ մեր համար այն սկսվել է փետրվարի 19-ից, երբ Իրանը հայտնեց կորոնավիրուսով առաջին 2 վարակվածների մասին, ընդ որում երկուսն […]

Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք․ Թեհմինա Վարդանյանը` Երևանի քաղաքապետին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Ծանոթացեք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում… Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա: Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի […]

Դատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ վերանայեն խափանման միջոցները. Ֆանյան

Փաստինֆո-ն գրում է․ «Անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները պետք է վերանայվեն և փոխարինվեն անազատության մեջ պահելու հետ կապ չունեցող խափանման միջոցներով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը: Նրա խոսքով՝ մի քանի դատարաններ արդեն լայնորեն կիրառում են ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական […]

Գոյություն ունի զրպարտությունից ավելի սարսափելի զենք՝ ճշմարտությունը

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գում է. ««Գոյություն ունի զրպարտությունից ավելի սարսափելի զենք՝ ճշմարտությունը» Թալերյան 5-ի եթերում ցուցադրվեց Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Կարծում եմ շատերի համար լույս սփռվեց իրականության վրա։ Այս ֆիլմն ավելի մեծ հաշվետվություն է, քան այն անհասկանալի «զբաղմունքը», որը ծավալել է ապրիլյան դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովը։ […]

Արցախում զինվոր է զոհվել

Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի