23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Գազի սակագնի հնարավոր բարձրացումը քաղաքական լուրջ բաղադրիչ ունի. Արա Գալոյան

Ներկայացնում ենք տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի հոդվածը, որը հրապարակվել է «Պոլիտէկոնոմիայի» կայքում:   Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել: Երբ 2019թ․ հունվարի 1-ին գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով, մեր իշխանությունները խոստացան, որ սպառողին դա չի վերաբերի: Սա անկախության շրջանում երրորդ դեպքն էր, երբ պահի իշխանությունները առժամանակ կարողանում են հետաձգել սակագնի բարձրացումը: Նախորդ […]

218 ֆեյքեր, որոնք ֆեյսբուքում աջակցում են Աննա Հակոբյանին. Antifake.am

AntiFake.am-ը գրում է․ «AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։ Հայտնի է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։ Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 770-ի

Ապրիլի 4-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 770-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 43  քաղաքացի, փաստացի բուժվում է 720-ը: Վարակի հետևանքով Հայաստանում մահացել է 7 մարդ:  Կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում:

Գազի խնդիրը լրջանում է․ 168.am

168.am-ը գրում է․ «Գրեթե 1 տարվա անարդյունք բանակցություններից հետո  կառավարությունը մտադիր է ռուսական կողմի հետ վերսկսել բանակցությունները գազի գնի շուրջ։ Ինչպես հայտնի է, նախկին բանակցություններն ավարտվեցին նրանով, որ այս տարի Հայաստանը շարունակում է գազ ստանալ նույն գնով, ինչ գնով ստանում էր անցած տարվա հունվարից 1-ի թանկացումից հետ։ Այսինքն՝ այդ բանակցություններն ավարտվեցին նրանով, որ ներմուծման գինը […]

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված օրենքները սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը․ Human Rights Watch

Հայաստանի խորհրդարանը 2020 թվականի մարտի 31-ին ընդունել է փոփոխություններ, որոնք իշխանություններին շատ լայն լիազորություն են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում վերահսկելու բջջային հեռախոսների տվյալները՝ վիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել  Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։   «Հայաստանի կառավարությունը կանգնած է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի առջև, և տեխնոլոգիաները կարևոր դեր են […]

Ոլորտի կառավարումը բակալավրական փորձաշրջան չէ. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ՉԷ «Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել»,- գրում է 168.am-ը: […]

Այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համաճարակի հետեւանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը։ – Մի երկրում, որի սահմանների 80%-ը փակ է, համաճարակը տարածվում է աննախադեպ տեմպերով՝ համեմատած համանման վիճակում գտնվող երկրների հետ, սոցիալական խնդիրներն ահագնանում են առանց անհրաժեշտ լուծումների, առողջապահական համակարգը շուտով կանգնելու է փակուղու առջև, […]

Չարենցավանում կորոնավիրուսի 81 դեպք կա. մարզպետ

Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Մարզպետը նշել է․ «Լիահույս եմ, որ մեզ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով մեր քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության […]

Ինչո՞վ է զբաղված Մարությանը․ քաղաքապետի բարկացած «լայվը»՝ աղբատարների մոտից

Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, թե վերջին օրերին, որպես հասարակ քաղաքացի, ինչով է զբաղված եղել՝ նշելով․ «Կնոջս և ընկերներիս հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց մթերքով փաթեթներ ենք բաժանել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից և վտանգված չլինեն՝ վարակվելու կորոնավիրուսով։ Որպես քաղաքապետ այս ծրագիրն անում ենք 2000 միայնակ ապրող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի