08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Համաճարակից հետո կառավարությունում հրաժարականներ ու պատժվողներ պետք է լինեն․ Աշոտյան

«Եվրոպական երկրների արձագանքն Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ տրաֆարետային կանխատեսելի գնահատականներ էին։ Այստեղ կառավարությանը քննադատելու տեղ չունեմ։ Սակայն դրանք դուրս էին Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված քաղաքական գնահատականների սահմաններից, իսկ նրանց շրջանակը կոմպրոմիսային, փոխզիջումային է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը կարծում է, որ ԱԺ-ի խորհրդարանական դիվանագիտության բոլոր պատասխանատուները պետք է քաղաքական լավ ուղերձ ուղարկեն, պատմեն այս ընտրությունների մասին, զուգահեռներ տանեն Ադրբեջանի ընտրությունների հետ և շեշտեն, որ ազատ արցախցին իր ազատ կամքն է արտահայտել։

Աշոտյանը խոսել է նաև ՀՀ-ում նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրությանը, վիրուսի կանխարգելման ուղղությամբ կառավարության ջանքերի և քաղաքական ընդդիմության՝ կառավարությանը հայտնած համերաշխության մասին։

Մանրամասները՝ ստորև բերվող տեսանյութում։

24news.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ