28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ունեցել ենք 75 զոհ»․ Սերժ Սարգսյանն ու Լևոն Մնացականյանը ներկայացնում են, թե քանի զոհ է կրել հայկական կողմը ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում

Չորս տարի առաջ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում սկսված պատերազմի ընթացքում հայկական բանակը ունեցել է 75 զոհ։ Այս մասին քիչ առաջ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ի ցուցադրած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի ՊԲ նախկին ղեկավար Լևոն Մնացականյանը։

Սերժ Սարգսյանն ասաց․ «Թող տպավորություն չստեղծվի, որ մեր 75 զոհերի կսկիծը նույնիսկ մինչև հիմա անցել է ինձ մոտ, ո՛չ, 75 երիտասարդ, յուրաքանչյուրն ամեն մի տան ճրագ… Բայց, ցավոք սրտի, հող պահելը, ռազմական գործողությունները երբեք չեն լինում առանց կորուստների»։ 

Ս. Սարգսյանը նաև պարզաբանեց, որ սպաները, պայմանագրայինները զոհերի շարքում մեծամասնություն են կազմել և դա ուղղակի խոսում է այն մասին, որ մեր սպաները մեր քաջարի զինվորների հետ համահավասար կռվել են և փառքով են պսակել իրենց անունները։ «Գիտեք՝ բոլոր այդ հեքիաթները, թե սպաները լավ չեն կառավարել, ուղղակի տմարդի զրույցներ են, որ վարվել են և հիմա էլ փորձում են վարել։ Զավեշտը նրանում է, որ մինչև հիմա որոշ լրատվամիջոցներ ու գործիչներ խոսում են մեր կողմից հարյուրավոր զոհերի մասին, չեմ հասկանում այդ մազոխիստական հակումները»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Լևոն Մնացականյանն ասաց, որ հայկական կողմը չորս օրվա ընթացքում անձնակազմի 100 կորուստ չի ունեցել։ Նրա հստակեցմամբ, մենք ունեցել ենք 75 զոհ այդ չորս օրվա ընթացքում՝ ապրիլի 2-5-ը։ «Այդ 75 զոհից 9-ը երկարապահ կամավորական միության մեր ազատամարտիկներից, չորսը՝ մեր ուժեղացված զորամասերից, 60-ը եղել են Պաշտպանության բանակից, ժամկետային զինծառայողներ՝ 35 հոգի, սպաներ, ենթասպաներ՝ 17 հոգի և պայմանագրային զինծառայողներ՝ 8 հոգի։ Ապրիլի 2-5-ը ունեցել ենք ընդամենը 75 զոհ»,- ասաց Մնացականյանը։

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական կողմի համար մեկ զոհն էլ շատ է։ Բայց, նրա խոսքով, մենք այսօր պետք է հպարտանանք հերոսների քաջագործություններով, որոնց հերոսությունների շնորհիվ կարողացել ենք մեր ազգի արժանապատվությունը բարձրացնել և կարողացել ենք ապացուցել, որ մեր մատաղ սերունդը մեր սերնդակիցների հերոսություններով, իսկ բանակի շրջանակներում հրամանատարական կազմի կողմից պատրաստության շնորհիվ, դաստիարակության, ոգու շնորհիվ կարողացել են իրենց առջև դրված խնդիրները կատարել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ