10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2017

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որի շրջանակում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:  Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարներն […]

«Սասնա ծռեր»-ից Սմբատը չի հրաժարվում իր պաշտպանից

Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 19-ին «Սասնա ծռեր»  14-ի գործով դատավարությունը ընդմիջումից հետո շարունակվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարան չի ներկայացել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Դատավորը նշեց, որ պաշտպանը հինգ դատական նիստ չի ներկայացել, իսկ ըստ օրենքի երեք դատական նիստ չներկայանալու դեպքում պաշտպանը մեխանիկորեն […]

Ուշադրություն. ԱԻՆ-ը զգուշացնում է

Ուշադրություն Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել […]

Երբ է Հիսուս Քրիստոսը հայտնվում մարդուն

«Դու մնա՛ այստեղ, ինձ մոտ», ասաց Տերը Մովսեսին (Բ Օր. 5:31): Եթե դուք հոգևոր իմացություն եք փնտրում, ապա ձեր հոգին խարսխեք Տեր Հիսուսի վրա և մնացեք նրա մոտ: Ու նա իրեն ձեզ կհայտնի ըստ ձեր հավատքի չափի՝ ոմանց որպես խոնարհ ծառա (Փպ. 2:7), ոմանց էլ Պայծառակերպված Աստուծո կերպով (Մթ. 17:1-9): Ամեն մեկին ըստ իր հավատքի […]

Երևանում ջուր չի լինի

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 10:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի՝ Վազգեն Սարգսյան, Դեղատան, Իտալիայի, Բեյրութի, Մհեր Մկրտչյան, Զաքյան, Գրիգոր Լուսավորիչ, Լեո, Ամիրյան, Բրյուսով, Կաշեգործների, Լազոյի, Կարա-Մուրզայի, Արգիշտիի, Մայիսյան, Թաիրով փողոցների, Ագաթանգեղոսի 1-8, Պարոնյան 1-15, […]

Տեղյա՞կ է արդյոք ԿԳՆ-ն՝ Վարդենիսի ավագ դպրոցի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով է դիմել ԿԳ նախարարությանը: «Հունիսի 14-ին «Առավոտ» էլեկտրոնային թերթում հրապարակվեց «Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով ու փաստաթղթերով» իմ հոդվածը, որտեղ ներկայացված են կոնկրետ փաստեր Գեղարքունիքի նախկին մարզպետի կադրային քաղաքականության շեղումների մասին, որը ԿԳՆ-ի կողմից մնաց անպատասխան: Շարունակում եմ պնդել, որ 22.10.2016թ. կայացած Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը ընթացել […]

Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան Կատարի հետ միասին անցկացնելու է ցամաքային, ռազմածովային և օդային  զորավարժություններ: «Այս զորավարժությունը տեղի է ունենալու Թուրքիայի և Կատարի միջև գոյություն ունեցող երկկողմ պայմանագրի շրջանակներում: Կատարը միակ երկիրը չէ, ում հետ զորավարժություն ենք անցկացնում»,- ըստ թուրքական «Kanalahaber » լրատվակայքի՝ ասել է  Քուրթուլմուշը:  Վերջինս շեշտել է,  որ […]

Վիրավոր տղերք ենք, խոշտանգում եք մեզ. «Սասնա ծռեր»-ի դատը թեժ մեկնարկեց

Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 19-ին «Սասնա ծռեր»  14-ի գործով դատավարությունը դեռ չսկսված ընդմիջվեց  20 րոպեյով: Դատավորը նկատեց, որ մի քանի պաշտպաններ չեն ներկայացել: Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանին ուզում են խուզարկել ու այդ պատճառով վերջինս նիստերի դահլիճում չէ: Նիստը ընդմիջելու որոշումը ամբաստանյալներին զայրացրեց: «Վիրավոր […]

«Տարվա Փի Ար իրադարձություն» անվանակարգում հաղթել է ԱԳ նախարարությունը

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի մրցանակաբաշխությանը, որին մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, պետական, հասարակական գործիչներ, լրագրողներ: «Տարվա Փի Ար իրադարձություն» անվանակարգում հաղթել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Հայ առաքելական եկեղեցուն՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի