26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 31, 2017

Պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Փաստի առթիվ ծառայության քննիչի որոշմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Ա. Մ.-ն: Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, […]

Անչափահասը բարձրացել է էլեկտրասյան վրա ու հոսանքահարվելով՝ մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է  տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001թ.,  բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան վրա, որի հետևանքով էլեկտրահարվել է , վայր […]

Պաշտպանի աջակցությամբ զորակոչիկը ծառայության է անցել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում

Զորակոչիկը մայրը խնդրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդունբնակության վայրին մոտ գտնվող զորամաս զորակոչելու հարցում: Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները նույն օրն այցելել են Հանրապետական կենտրոնական հավաքակայան: ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել են զորակոչիկի ընտանեկան դրությունը հավաստող փաստաթղթերը: Արդյունքում, զորակոչիկը մասնակցել է բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնություն ունեցող զորակոչիկների համար նախատեսված […]

Քննություն է տարվում ՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝  պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրոքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից : Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը: […]

Արցախում հացահատիկի բերքի ծավալները մոտ 160-165 հազար տոննա է կազմում

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այս տարի Արցախում հացահատիկի բերքի ծավալները մոտ 160-165 հազար տոննա է կազմում:  Վերջին տարիների հացահատիկի ցանքատարածությունները կայուն աճում են. նախորդ 5-10 տարիների համեմատ ստացվող բերքի ծավալը մի քանի անգամ աճել է: Ի դեպ, ստացվող բերքի մոտ 50%-ը արտահանվում է Հայաստան. այս տարի կաճի նաև արտահանման […]

Հիվանդություններ, որոնք փոխանցվում են մորից

Մասնագետները կազմել են այն հիվանդությունների ցանկը, որոնք մորից են փոխանցվում երեխաներին։ Միգրեն Գենետիկ կապը՝ 70-80 տոկոս։ Մասնագետները վերջերս բացահայտել են գենը, որը կարող է միգրեն առաջացնել, եթե սխալ է աշխատում։   Կրծքագեղձի քաղցկեղ Գենետիկ կապը՝ 15 տոկոս։ Պատճառը գենետիկ մուտացիան է։ Հիվանդանալու շանսն առավել մեծ է, եթե ձեր հարազատը երիտասարդ տարիքում է հիվանդացել։ Դեպրեսիա Գենետիկ […]

Կենտրոնում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի  1-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 09:00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Այգեստանի 3, 4, 5, 6, 7, 9, Զավարյան, Երվանդ Քոչար, Կորի, Քաջազնունու, Չարենցի փողոցների, Վարդանանց 20-140 համարների, Նար-Դոսի […]

ՄԵրկելի կուսակցության փոխնախագահն առաջարկել է դադարեցնել Թուրքիային տրվող ֆինանսավորումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցության՝ «Քրիստոնեադեմոկրատական միության» (CDU)  փոխնախագահ Յուլյա Քլյոքները պահանջել է դադարեցնել եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում Թուրքիային տրամադրվող ֆինանսավորումը: «CNNTürk» -ի տեղեկացմամբ՝ Քլյոքները մասնավորապես ասել է. «Թուրքիային տրամադրվող միջոցները նախատեսված են իրավական պետության սկզբունքների ապահովման համար, այնինչ Թուրքիայում այս պահին բոլորովին հակառակ գործընթացն է կատարվում: Եվրամիությունը խրախուսում է ոչ թե ժողովրդավարության վերացումը, այլ […]

Կրակոցներ Վանաձորում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2017 թվականի հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:   2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել:   Ահազանգի հիման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի