Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվեց «World Open» խոշոր միջազգային մրցաշարը: Դրան մասնակցում էին 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր: Մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: