15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ղեկավարությունն է կրում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները Հանրային Հեռուստաընկերության Օրակարգ ծրագրին

Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչիպիսի՞ գնահատական կարելի է տալ Ադրբեջանի` իրադրության սրմանն ուղղված վերջին գործողություններին:

Պատասխան. Սա Բաքվի` հարևան ժողովրդի հանդեպ ատելության և սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի` հետքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը:
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժավում է Վիեննա‘յի և Սանկտ Պետերբուրգ‘ի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախ‘ի և Հայաստանի դեմ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելիությունից:

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերոնշյալ իրադրության առնչությամբ Թուրքիա‘յի ԱԳ նախարարության արձագանքը:

Պատասխան. Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բանկչության թիրախավորումը, այդ թվում երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների` ԴԱԵՇ-ի ոճով գլխատումը, այլ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները:

Մյուս կողմից Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բանկչության շրջանում եղած զոհերը` չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի` իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է:

Ստացվում է` Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելիությամբ, ինչը որևէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ